Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Միջսենյակային եվրո դռներ

Մետաղապլաստե դռներ գներ


ԱԼՊ ընկերությունը մասնագիտացված է նաև դռների արտադրությամբ և տեղադրումով: Չնայած այն հանգամանքին, որ մեզ մոտ գները միջին շուկայականից ցածր են, մենք միշտ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք որակի վրա: Այստեղ դուք կարող եք խելամիտ գներով պատվիրել լավագույն որակի պրոֆիլներից պատրաստված դռներ:

 

Կան երեք տիպի մետաղապլաստե դռներ` պատշգամբի, ներքին և արտաքին:
Դրանց ֆունկցիոնալ առանձնահատկությունը բնորոշվում է վերնագրում. տարբերվում են ըստ ձևի, փեղկերի համար օգտագործվող պրոֆիլների, ամրության և կցամասերի, ինչպես նաև` ունեն լրացուցիչ կցամասերի տեղադրման հնարավորություն: Առավել թեթև է համարվում պատշգամբի դուռը, առավել ծանր` մուտքի դուռը: Ներքին դուռը միջանկյալ տարբերակ է պատշգամբի և մուտքի դռների համեմատ, ինչպես ամրության ու արժեքի, այնպես էլ առավելագույնս թույլատրելի չափսերի:

 

Պատշգամբի դռներ

Օգտագործվում են սովորական պատուհանի շրջանակներ / պատուհանի ապակեկալ: Բռնակը տեղադրված է միայն ներսի կողմից և, հետևաբար, դուռը հնարավոր է փակել միայն ներսից: .Դրսից հնարավոր է տեղադրել միայն կարթ և սողնակ, որպեսզի հնարավոր լինի ձմռանը դուռը փակել դրսից:

 

Միջսենյակային դռներ

Պատշգամբի ու մուտքի դռան միջին տարբերակն է: Ավելի բարձր փեղկեր ունի, քան պատշգամբի դեպքում, ինչը թույլ է տալիս տեղադրել բանալիով փականներ, ինչը որպես հետևանք հնարավոր է դարձնում դուռը երկու կողմերից բացել և փակել:

 

Մուտքի դռներ

Արտադրման ժամանակ օգտագործում են դռան մեծ փեղկեր 127 մմ բարձրությամբ, փակ ամրացում և հատուկ մետաղյա ամրապնդման ներդիրներ, որոնք հանգույցների հետ զուգակցվելով դռանը հաղորդում են ավելի մեծ ֆունկցիոնալություն և հուսալիության:

 

Մետաղապլաստե դռների առանձնահատկությունները

 

Գեղեցկությունը

Դռները համահունչ են ինչպես ժամանակակից կառույցներին,այնպես էլ պատմական ճարտարապետական շինություններին: Ձևերի, գույների, և բաժանումների բազմազանությունը հնարավորություն են տալիս բավարարել նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները:

 

Երկարակեցությունը

Մետաղապլաստե մուտքի դռները երկար կծառայեն Ձեզ, քանի որ դրանք պատրաստված են որակյալ նյութերից ամրեցված են PVC պողպատով և, անկախ եղանակի փոփոխություններից, կայուն են և պահպանում են իրենց չափսերն ու կառուցվածքը:

 

Հարմարավետությունը

Մուտքի պլաստիկ դռներն ապահովում են ցրտից առավելագույն պաշտպանություն: Դրանց բազմաբաժին պրոֆիլները համապատասխանում են ջերմամեկուսացման և ձայնամեկուսացման ամենաբարձր ստանդարտներին:

 

Անվտանգությունը

Մուտքի դռներն շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ունեն բարձր ֆունկցիոնալ հատկություններ, մասնավորապես ապահովում են բնակարանի անվտանգությունը անցակալի ներխուժումներից:

 

Keywords: drner ev patuhanner, եվրո պատուհաններ, evro patuhanner texadrum, patuhanneri vajarq, դռների վաճառք, evro drneri patrastum, drner tan hamar texadrum, evrodrner, apake logaxcikner, loxaxcikner, jalyuzner, vitrajner, kahuyq patverov, slayd drner, shertavaraguyrner