Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 

ԱԼՊ ընկերություն. Հաճախակի տրվող հարցեր ու դրանց պատասխանները

հարցեր և պատասխաններ
օգտակար ինֆորմացիա

Հարգելի այցելուներ,
մենք երախտապարտ կլինենք Ձեր կողմից նորանոր հարցեր ստանալու համար` կապված մետաղապլաստե պատուհանների, հորիզոնական եւ ուղղահայաց շերտավարագույրների, միջատապաշտպան ցանցերի և այլնի վերաբերյալ, ընդհանուր առմամբ այն ամենի, ինչ վերաբերում է մեր ընկերության ապրանքներին ու ծառայություններին:


  1. • Ինչպե՞ս կարելի է հաշվել պատուհանի արժեքը:
  2. Պատուհանի նախնական արժեքը իմանալու համար, դիմեք մեր մասնագետներին այստեղ


  3. • Ներառվու՞մ է արդյոք աղբահանումը ընդհանուր վճարի մեջ:
  4. Բնակարաններում պատուհանների տեղադրումից հետո թափոնների հեռացումը մինչև մուտք անվճար է: Հեռացումը մինչև բակ անհատական մոտեցում է պահանջում` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ (ապամոնտաժվող պատուհանների քանակը, վերելակների առկայությունը, հարկերի քանակը և, որ ամենակարևորն է, աղբարկղերի հեռավորությունը մուտքից):

    Աղբատար մեքենաներով աղբի տեղափոխումը դեպի աղբանոց վճարովի ծառայություն է: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ թափոնների հեռացումը բակ և այնտեղ իսկ պահեստավորումը, ընդհանուր առմամբ, անօրինական է համարվում, սահմանված են տույժեր: Արժե նշել, որ թեև մենք միշտ պատրաստ ենք ընդառաջել հաճախորդներին, այնուամենայնիվ, աղբի հեռացումը և պահպանումը չնախատեսված վայրերում խիստ անցանկալի է որևէ ընկերության իմիջի համար….


  5. • Վերականգնու՞մ եք արդյոք պատուհանների եզրերը:
  6. Այո, բայց դա լրացուցիչ ծառայություն է:


  7. • Պատուհանների հարկերով բարձրացումը ներառվում է արժեքի մեջ:

  8. • Պատուհանների ապամոնտաժումը ընդգրկվա՞ծ է արդյոք ընդհանուր արժեքի մեջ:
  9. Այո, համաձայն համաձայնագրի ընդգրկված է:


  10. • Պատուհանները տեղադրելիս միջատապաշտպան ցանցեր տեղադրու՞մ եք:
  11. Այո, բայց դա լրացուցիչ ծառայություն է


  12. • Պատուհանների պատրաստման ժամկետները:
  13. Նվազագույն ժամկետը կարող է լինել 4 աշխատանքային օր (հունվար-փետրվար ամիսներին), իսկ <<սեզոնին>> պատրաստման ժամկետը մի փոքր կարող է երկարել:


  14. • Չափումը վճարովի՞ ծառայություն է:
  15. Երևանում և մոտակա արվարձաններում չափումները միշտ անվճար են:


  16. • Արդյոք հնարավո՞ր է չափումներ և տեղադրում կատարել շաբաթ-կիրակի, հանգստյան օրերին և երեկոյան ժամերին:
  17. Այո, հնարավոր է, և հանգստյան օրերին, և երեկոյան, ցանկացած ժամանակ, երբ հարմար է հաճախորդին:


  18. • Երաշխիքներ տրամադրու՞մ եք:
  19. ԱԼՊ ընկերությունը պատուհանների համար տրամադրում է 5 տարվա երաշխիք ամբողջ պատրաստվածքի համար (առանց տարանջատման` պրոֆիլի, ամրանի կամ ակնի համար)


  20. • Առաքումը Ձեզ մոտ անվճա՞ր է:
  21. Համաձայնագրին համապատասխան առաքումն անվճար է կատարվում: Երբեմն անհրաժեշտ է լինում լրացուցիչ վճարել առաքման համար, եթե հաճախորդի պահանջով առաքումն իրականացվի մի քանի փուլով:


  22. • Վճարովի՞ է արդյոք պատուհանների ապամոնտաժումը:
    • Որպես կանոն ապամոնտաժումը ընդգրկված է լինում ընդհանուր վճարի մեջ: Առանձին դեպքերում ապամոնտաժման համար հավելյալ գումար են վճարում, եթե`
    • անհրաժեշտ է պատուհանն այնպիսի ուշադրությամբ ապամոնտաժել, որ պատուհանի տուփը պահպանվի (սովորաբար այն մի քանի տեղերում կտրում են),
    • եթե ապամոնտաժումը լրացուցիչ աշխատանքների հետ է կապված (մետաղական կոնստրուկցիաների կտրում, քարի կամ բետոնի քանդում):

  23. • Ինչպիսի՞ն են տեղադրման ժամկետները:
  24. Ընդհանուր առմամբ մեկ պատուհանի տեղադրումը (ապամոնտաժման հետ միասին) տևում է 3-4 ժամ: Երկու պատուհանների տեղադրումը կարող է տևել 4- 5 ժամ, այսինքն, որքան շատ պատուհաններ տեղադրվեն այնքան ավելի շատ ժամանակ կպահանջվի աշխատանքն իրականացնելու համար:

  25. • Գրասենյակի աշխատանքային ժամերն ինչպիսի՞ն են:
  26. Աշխատանքային ժամեր են` երկուշաբթիից հինգշաբթի, 9:00-17:00, ուրբաթ` 9:00-16:00, շաբաթ, կիրակի և տոն օրերին` հանգստյան օրեր: Իսկ տեղադրողներն աշխատում են հաճախորդին հարմար ցանկացած ժամանակ:


  27. • Չափումների համար այցելելիս չափագրողներն իրենց հետ շերտավարագույրների նմուշներ բերու՞մ են:
  28. Սովորաբար, այո, իրենց հետ փորձանմուշներ և կատալոգներ են տանում: Բայց դուք կարող եք հանդիպման համար պայմանավորվելիս հիշեցնել նրանց այդ մասին:


  29. • Հնարավո՞ր է արդյոք պատուհանների հետ մեկտեղ նաև շերտավարագույրներ կամ ցանցեր պատվիրել:
  30. Ընդհանուր առմամբ կարելի է, սակայն մեր աշխատանքային փորձը ցույց է տվել, որ այդպիսի պատվերներն ավելի հարմար է անել այն ժամանակ, երբ պատուհանների մոնտաժումն ու տեղադրումն ավարտված է լինում, նույնիսկ ավելի ցանկալի է, որ ընդհանուր վերանորոգումից հետո պատվեր կատարվի, որպեսզի այլ աշխատանքներից շերտավարագույրները չվնասվեն կամ կեղտոտվեն: Այդ դեպքում Ձեզ ավելի հարմար կլինի լուծել մնացած տեխնիկական հարցերը` կապված շերտավարագույրների տեղադրման ուղղության, գույնի հետ և այլն:

     

     

    Keywords: patuhanner evro drner, evrodrner, evro patuhanner, evropatuhanner, եվրոպատուհաններ, kahuyk, papuk kahuyk, erkate drner