Գիլիոտին կամ ուղղահայաց պատուհանները կարող են օգտագործվել այգիներում, պատշգամբներում, բակերում, պուրակներում, հիանալի լուծում են սրճարանների, ռեստորանների, հյուրանոցների և այլ հասարակական վայրերի տեռասաների կահավորման ժամանակ։ Գիլիոտին պատուհանները թույլ են տալիս բաց տարածքում, առանց ընդհատումների աշխատել տարվա բոլոր եղանակներին, մասնավորապես՝ ձմռանը:
Ուղղահայաց շարժական պատուհանները հիանալի ընտրություն են նաև ջերմոցների, ձմեռային այգիների համար, որոնց ապակեպատելը հատուկ մոտեցում է պահանջում։ Գիլիոտին պատուհանները ապահովում են բարձր լուսաթափանցություն, ջերմություն և օդի հիանալի շրջանառություն սենյակում՝ միաժամանակ պաշտպանելով տարածքը քամուց, անձրևից և ցրտից։
Գիլիոտին պատուհանների առավելությունները․
- - Բարձր տեսանելիություն և տարածության խնայում;
- - Հեշտ հավաքում, մոնտաժ, տեղադրում, ամրացում;
- - Եղանակային պայմանների և ցնցումների նկատմամբ դիմադրողականության բարձր մակարդակ;
- - Բացում-փակումը իրականացվում է փափուկ և անաղմուկ,
- - Համադրվում է ցանկացած ճարտարապետական գաղափարի հետ,
- - Պլանշետից և սմարթֆոնից կառավարելու ունակություն։
Ուղղահայաց շարժական պատուհանների գները Երևանում
Ուղղահայաց աշխատող (գիլիոտին) նորաոճ շարժական պատուհանները շատ հարմար և պրակտիկ լուծում են տարբեր նշանակության շինությունների համար: Պատվիրել ու գնել նման պատուհաններ Հայաստանում կարող եք ԱրտԼենՊլաստ ընկերության Երևանի սրահներում․ 1 քմ գինը սկսում է 170․000 դրամից։
Իրականացնում ենք ուղղահայաց պատուհանների չափագրում, մոնտաժ, տեղադրում ողջ Հայաստանի տարածքում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում (մինչև 30 աշխատանքային օրվա ընթացքում)։ Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն իրականացվում է անվճար։
Պահել