Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Շերտավարագույրներ. դրանց տեսակներն ու հատկությունները

Շերտավարագույրների կիրառումը ինտերիերում մինչև վերջերս արտասովոր երևույթ էր, սակայն ներկայումս դրանք լայն տարածում են գտել տարբեր նշանակության տարածքներում՝ գրասենյակներում, բնակարաններում և այլ վայրերում: Շերտավարագույրները ֆիքսված կամ շարժական մի քանի շերտերից հավաքված վարագույրներ են: Տեղադրվում են պատուհաններին` բնակարանը անձրևից, արևից, և փոշուց պաշտպանելու նպատակով: Դրանք կարգավորում են ջերմային կամ օդային հոսքերը, ինչպես նաև նվազեցնում են աղմուկն ու ապահովում մաքսիմալ մեկուսացում:

Հեշտ խնամքը, դիմացկունությունը փոշու, խոնավության և արևի լույսի ազդեցության նկատմամբ մեծացնում են վարագույրի այս տեսակը մասսայական դարձնելու հնարավորությունը:

Շերտավարագույրների հիմնական բաղկացուցիչ մասերը լամելներն են` շերտերը, որոնք կազմում են մեկ ընդհանուր կտոր: Ըստ օգտագործվող նյութերի` տարբերակվում են շերտավարագույրների բազմաթիվ տեսակներ, օրինակ` կտորից շերտավարագույրները, որոնք պատրաստվում են ոչ թե սովորական կտորից, այլ պոլիեսթերից: Դա ամուր նյութ է, որը արևից չի այրվում և շատ հեշտ է մաքրվում: Որքան շատ է պոլիեսթերի խտությունը, այնքան երկար են շերտավարագույրները պահպանում իրենց որակական հատկանիշները:

Շերտավարագույրները տարբերվում են իրենց բազմազանությամբ, դրանք կարող են լինել և միատոն և բազմերանգ, ահա թե ինչու են հատկապես գործածելի բնակարաններում. լույսն, անցնելով շերտավարագույրների արանքով, սենյակում անկրկնելի դեկորատիվ էֆեկտ ու հատուկ մթնոլորտ է ստեղծում:


Շերտավարագույրների տեսակները.


ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ








Հորիզոնական շերտավարագույրները հանդիսանում են պրակտիկության, խստության ու լակոնիկության մարմնավորում: Այս շերտավարագույրներն ունեն հիանալի որակական ...

 

ՈՒՂՂԱՀԱՅԱՑ








Ուղղահայաց շերտավարագույրները հիանալի լուծում են ցանկացած տարածքի համար, պրակտիկ են, հեշտ կիրառելի և հարմարավետ: Ուղղահայաց շերտավարագույրները լինում են..

 

ՌՈՒԼՈՆԱՅԻՆ








Գլանափաթեթավոր շերտավարագույրները (ռուլոնային) արդյունավետ և ինքնատիպ լուծում են թե տան, թե գրասենյակի համար, դրանք հեշտությամբ համադրվում են ցանկացած...



INTEGRA BOX








Շնորհիվ մի շարք առանձնահատկությունների՝ Integra Box համակարգի շերտավարագույրները պրակտիկ են, ֆունկցիոնալ և հեշտորեն համադրվում են ցանկացած ոճի ինտերիերի հետ:

 

ՀՌՈՄԵԱԿԱՆ








Հռոմեական շերտավարագույրները ներկայումս մեծ ճանաչում ունեն: Ինչպես և ռուլոնային շերտավարագույրները, այնպես էլ հռոմեական շերտավարագույրները քիչ տարածք են...

 

ՌՈԼԵՏ








Այս տեսակի շերտավարագույրները ունիվերսալ են, բավանանին հարմարավետ կառուցվածքով: Ռոլետները հարմար են պատուհանների, դռների և տարբեր մուտքերի, հատկապես ավտոտնակների...