Այո, նույն ինքը LG ապրանքանիշը, որը մեզանում առավել հայտնի է իր կենցաղային էլեկտրոնիկայի և հեռահաղորդակցման սարքավորումների բարձր տեխնոլոգիական արտադրանքով:
Սակայն, LG-ի քիմիական ճյուղը ևս համարվում է խոշորագույններից մեկն աշխարհում և հայտնի է իր բարձր որակով:
Հանրահայտ LG Hausys ընկերությունը հանդիսանում է եվրոպական մի շարք երկրների հումքի մատակարարը:
Հայաստանում LG Hausys-ի պաշտոնական ներկայացուցիչը հանդիսանում է հայկական շուկայում արդեն հայտնի ապրանքանիշ ներկայացնող Արտ Լեն Պլաստ ընկերությունը: