24/04/2012 WINDOWBUILD. ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ
Ապրիլի սկզբին Մոսկվայում տեղի ունեցած MOSBUILD 2012 շինարարության և ինտերիերի ամենամյա հեղինակավոր ցուցահանդեսի մի մասը կազմում էր հենց պատուհանների և ֆասադների WINDOWBUILD 2012 ցուցահանդեսը, որտեղ պարբերաբար ներկայացվում են ոլորտի վերջին սերնդի արտադրանքները
(պատուհաններ և պրոֆիլներ, ճարտարապետական ապակի և ֆասադներ, ալյումինե և ապակե կառուցվածքներ, շվաքարաններ, ծածկեր ու հովարներ, դարպասներ և այլն): Սա մի նոր մակարդակի արդյունաբերական ցուցահանդես է, որն ի մի է բերում միջազգային ընկերությունների ձեռքբերումներն ու նոր մշակումները: Հենց այստեղ է ուրվագծում արդյունաբերության այս ճյուղի զարգացման միտումները մոտական տարիների համար: Ըստ ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ ընկերության տնօրեն Ա. Աբրահամյանի, հենց այդ պատճառով էլ ինքը բաց չթողեց հնարավորությունը՝ այս տարի անձամբ այցելելու և ծանոթանալու վերոհիշյալ նորություններին:
WINDOWBUILD - ին մասնակցում էր ավելի քան 350 ընկերություն 35 երկրներից, այդ թվում՝ ռուսական և համաշխարային այնպիսի հայտնի արտադրողներ, ինչպիսիք են՝ Rehau, Veka, Schueco, DoorHan, Came, FAAC, Wintech, Hoermann, Reynaers Aluminium, Татпроф, Realit, Юкон Инжиниринг, Краспан, Урало-Сибирская Компания, Функциональные продукты, Elumatec, Kaban, Murat, Yilmaz և այլն: "Մենք նպատակ ունենք աստիճանաբար հայկական շուկայում կիրառել հենց վերոհիշյալ բրենդների որակյալ տեսականին, քանի որ ժամանակի հետ պահանջարկը փոխվում է", նշում է ԱԼՊ-ի տնօրենը: |
28/12/2021 Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ
ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:
|
10/06/2019 Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև: Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար: |
26/04/2019 MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններMosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին: |