Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

28/09/2012 ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏԻ ՏՆՕՐԵՆԸ ԳՈՀ ՄՆԱՑ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏԻ ՏՆՕՐԵՆԸ ԳՈՀ ՄՆԱՑ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ 2012 թ. սեպտեմբերի 28-ին Իտալիայում` Հռոմի Առևտրաարդյունաբերական Պալատում, տեղի ունեցավ հայ-իտալական գործարար համաժողով, որին մասնակցում էին կառավարական շրջանակների ու բիզնես աջակցման ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև մոտ 2 տասնյակ հայաստանցի գործարարաներ տարբեր ոլորտներից, որոնց թվում էր նաև ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ ընկերության հիմնադիր-նախագահ Արթուր Աբրահամյանը: Գործարար համաժողովն անցնում էր Իտալիայի Հանրապետության Տնտեսական Զարգացման Նախարարության հովանու ներքո: Կազմակերպիչներն էին Զարգացման Հայկական գործակալությունը, Իտալիայում ՀՀ Դեսպանատունն ու Իտալիայի Առևտրաարդյունաբերական Պալատը:

ՀՀ պատվիրակության կազմում, բացի գործարարներից, ընդգրկված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Զարգացման Հայկական Գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ԶՀԳ ծրագրային մենեջերներ:

Հանդիպման ժամանակ իտալացի գործարարներին, ներդրողներին ներկայացվեցին հայաստանյան տնտեսության այն բոլոր ոլորտները (շինարարություն, արտադրություն, քարի մշակում, սննդարդյունաբերության, ՏՏ, դեղագործություն, զբոսաշրջության, տեքստիլ արդյունաբերություն, կոշիկի արտադրության, կենցաղային տեխնիկայի, կահույքի արտադրական և այլն), որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել համագործակցության ու ներդրումների առումով:

Ինչ վերաբերում է ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏ-ին, տնօրենի հավաստմամբ արդյունքները գոհացուցիչ էին: Ինչքան որ թույլ տվեց ֆորումի կարճ ժամանակահատվածն ու ֆորմատը, հանդիպումների ու շփումների արդյունքում հնարավոր եղավ տեղում ծանոթանալ պատուհանների, դռների ու հարակից աքսեսուարների արտադրության ոլորտին, նոր տեխնոլոգիաներին և համագործակցության հնարավորություններին: Մասնավորապես, թե ինչպես կարելի է ուղղակիորեն Իտալիայից ձեռք բերել հումք և պատրաստի արտադրանք ու ներմուծել Հայաստան՝ շրջանցելով միջնորդ երկրները, այդ թվում՝ Թուրքիան:

 




ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

04/04/2023 ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին


Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։

Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

28/12/2021 Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ


ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

10/06/2019 Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

26/04/2019 MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

21/03/2019 Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝

1234 ››