Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

REHAU՝ իրական գերմանական որակ

Գերմանական REHAU ընկերությունը հանդիսանում է առաջատար` շինարարության բնագավառում պոլիմերային նյութերի արտադրության, մեքենաշինության և արդյունաբերության ոլորտներում: REHAU ապրանքանիշը հանդիսանում է որակի և նորարության խորհրդանիշ:

REHAU-ն իրական գերմանական որակ է: Ընկերությունը շուրջ 10 տարի ներկայացված է Արևելյան Եվրոպայում:

Ընկերությունն իր գործունեությունը սկսել է Գերմանիայում և մոտակա եվրոպական երկրներում, որից հետո բարեհաջող զարգացումը շարունակել է Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում և Ավստրալիայում: Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է շուրջ 50 տարի և բավականին երկար ժամանակ է, ինչ ձեռք է բերել միջազգային հուսալի ընկերության վարկանիշ, որին հեշտությամբ կարելի է վստահել տան հարմարավետությունը:

Սկսած հիմնադրման օրից, կազմակերպությունը ձգտում է յուրացնել պոլիմերային նյութերի կիրառման ոլորտը՝ փոխարինելով ընդունված նյութերն առավել արդյունավետ պոլիմերներով: Իր ժամանակակից մշակման ու «նոու հաու» տեխնոլոգիաներով REHAU ապրանքատեսականին ակնհայտորեն առանձնանում է մրցակիցներից:

REHAU-ն ներկայացնում է ապրանքների անսահման մեծ տեսականի: Ընկերությունն առաջարկում է խնայողական և էկոլոգիապես անվտանգ նորարարական լուծումներ՝ պատուհանների ու ֆասադների տեխնիկայի, արտաքին և ներքին ինժեներական համակարգերի համար: REHAU պրոֆիլներով պատրաստվող բոլոր պլաստիկ պատուհանները պատրաստվում են «կոնստրուկտոր» սկզբունքով, այսինքն` պատուհանի և հարակից աքսեսուարների ընտրությունը կատարվում է ըստ հաճախորդի ցանկության: Հենց ինդիվիդուալ պատուհաններ հավաքելու հնարավորությունն է REHAU պատուհանները դարձնում է առավել գրավիչ: Կախված վերջնանպատակից պատուհանները կարող են լինել ինչպես բարդ և պարզ, այնպես էլ ջերմամեկուսության առումով առավել ուժեղացված կամ ստանդարտ և այլն:

REHAU պրոֆիլների հիմնական տեսականին է` Մատչելի, Տաք, Ծավալուն, Կրեատիվ և Սոլիդ:

Արտ Լեն Պլաստ ընկերությունը ներկայացնում է վերոհիշյալ տեսականին հայաստանցի գնորդներին հատուկ պայմաններով:

Rehau բարձրակարգ պրոֆիլներով պատրաստված դռները և պատուհանները Արտ Լեն Պլաստ ընկերությունում կոմպլեկտավորվում են գերմանական բազմաֆունկցիոնալ SIEGENIA- AUBI փականներով, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում իրենց ամրությամբ ու դիմացկունությամբ:

SIEGENIA- AUBI ապրանքանիշի մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝

Keywords: drner ev patuhanner, եվրո պատուհաններ, evro patuhanner texadrum, patuhanneri vajarq, դռների վաճառք, evro drneri patrastum, drner tan hamar texadrum, evrodrner, apake logaxcikner, loxaxcikner, jalyuzner, vitrajner, kahuyq patverov, slayd drner, shertavaraguyrner