ԱԼՊ - Եվրո Դռներ և Պատուհաններ. Արտադրություն և տեղադրում
ԱրտԼենՊլաստ ընկերությունը հիմնադրվել է առաջնահերթ որպես ալյումինե և մետաղապլաստե պատուհանների, եվրո դռների արտադրության ու տեղադրման ընկերություն, և մինչ այժմ էլ պահպանում է այդ հիմնական առաջնահերթությունը` հանդիսանալով հայաստանյան շուկայի առաջատար ու ճանաչված եվրո դռներ և պատուհաններ արտադրող ընկերություններից մեկը: Ընկերությունն աշխատում է նաև Հայաստանից դուրս` Մոսկվայում, Արցախում, ինչը նշանակում է, որ այս ոլորտի բոլոր նորարարություններն անմիջական կիրառություն են ստանում ALP-ում` շնորհիվ ռուսական մասնաճյուղի:
Ներկայումս հայաստանյան շուկան հագեցած է ալյումինե և մետաղապլաստե պատուհաններ ու դռներ առաջարկող մեծ ու փոքր ընկերություններով: Վիճակագրության համաձայն կան մոտ 250 պաշտոնապես գրանցված ընկերություններ, որոնք զբաղվում են ալյումինե և մետաղապլաստե դռների և պատուհանների արտադրությամբ ու տեղադրմամբ: Հետևաբար, նման մրցակցության պայմաններում առաջնահերթ է դառնում որակը:
Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր ընկերության ալյումինե և մետաղապլաստե պատուհանները առանձնանում են իրենց բարձր որակով ու մատչելիությամբ, երկարակեցությամբ ու մեծ տեսականիով: Մենք ազատում ենք մեր հաճախորդին տեղադրման հետ կապված բոլոր անհարմարություններից (դեմոնտաժ, վերջնական հարդարման աշխատանքներ):
Մեր ընկերությունն աշխատում է միայն հայտնի արտասահմանյան ընկերությունների հուսալի բաղադրիչներով: Որակը վերահսկվում է եվրո դռների և պատուհանների արտադրության բոլոր փուլերում, այնպես որ, անհրաժեշտության դեպքում, հնարավոր լինի համապատասխան ուղղումներ կատարել: Ընկերությունն ունի բարձր տեխնոլոգիաներով ժամանակակից արտադրական բազա:
Մեր բոլոր աշխատակիցները վերապատրաստված են և մեծ փորձ ունեն պատուհանի արտադրության բնագավառում:
Մեր արտադրանքն ու ծառայությունները
ԱԼՊ-ի արտադրանքի ու ծառայությունների շրջանակը լայն է: Արտադրատեսականին տեղավորվում են հետևյալ հիմնական խմբերում` պատուհանների, մետաղապլաստե պատրաստվածքների, եվրո դռների, մետաղական կոնստրուկցիաների, կահույքի արտադրություն և դրանց բոլորի տեղադրում:
- Ապրանքների առավել մանրամասն ցանկը հետևյալն է`
- Պատուհաններ`
- ալյումինե պատուհաններ, ալյումինե սահովի, ալյումինե տրամատներից պատուհաններ (պրոֆիլներից), ջերմային կամրջակով պատուհաններ
- ապակեպլաստե պատուհաններ
- ավտոմատ պատուհաններ
- մետաղապլաստե պատուհաններ
- փայտե պատուհաններ:
- Դռներ`
- մուտքի երկաթե դռներ և շքադռներ,
- միջսենյակային դռներ,
- ալյումինե դռներ, ալյումինե տրամատներից դռներ (պրոֆիլներից), ջերմային կամրջակով, սահովի դռներ,
- ավտոմատ դռներ,
- մետաղապլաստե դռներ:
- Կահույք`
- ամառանոցային,
- գրասենյակային, մակաշերտված (լամինացված),
- դպրոցական,
- խոհանոցի,
- խոհանոցի, մակաշերտված (լամինացված),
- հյուրանոցի, մակաշերտված (լամինացված),
- մանկասենյակի,
- նախասենյակի,
- ննջասենյակի,
- սրճարանի, բարի, ռեստորանի,
- մահճակալներ՝ մակաշերտված (լամինացված):
- Շերտավարագույրներ`
- ալյումինե,
- գլանափաթեթավոր,
- հավաքվող,
- հորիզոնական,
- պաշտպանիչ,
- պաշտպանիչ, էլեկտրական շարժաբերով,
- պաշտպանիչ, հեռակառավարմամբ,
- պաշտպանիչ, մեխանիկական շարժաբերով,
- պողպատե,
- ցուցապատուհանի,
- ուղղաձիգ:
- Վիտրաժներ`
- ալյումինե,
- մետաղապլաստե:
- Վանդակաճաղեր՝
- մետաղե:
- Բազրիքներ (ճաղաշարեր),
- Ծածկարաններ,
- Մետաղե կոնստրուկցիաներ:
Keywords: պատուհաններ evro drner, evrodrner, evro patuhanner, evropatuhanner, եվրոպատուհաններ, kahuyk, papuk kahuyk, erkate drner





