Ալյումինե մուտքի/դրսի դռներ
Ալյումինը, լինելով դիմացկուն, ջերմամեկուսիչ, թեթև նյութ, լավագույն ընտրություն կարող է լինել մուտքի/դրսի դռներ պատրաստման ժամանակ։ Ալյումինե մուտքի դռները կատարյալ են Հայաստանի փոփոխվող բնակլիմայական պայմանների համար։ Ալյումինե մուտքի դռները անվտանգության բարձր մակարդակ ունեն. դժվար անցանելի են գողությունների դեպքում։
Ալյումինե միջսենյակային դռներ
Ներկայումս շատ արդիական են միջսենյակային ալյումինե դռները։ Միջսենյակային ալյումինե դռները, ի տարբերություն փայտի, ՄԴՖ-ի, լամինատի ու մետաղապլաստի, հնարավոր է ներկել ցանկացած գույնով և ինտերիերին ավելի հետաքրքիր դիզայներական լուծումներ տալ։ Ալյումինե պրոֆիլային համակարգերը լինում են 2 տեսակի՝ «սառը» և «տաք» (կամ թերմո)։ Առաջինները մեկխցիկանի են, ունեն ցածր ջերմամեկուսացում, իսկ թերմո համակարգերը լինում են երկշերտ և եռաշերտ պրոֆիլների համադրմամբ՝ ջերմային ներդիրով՝ դառնալով ձայնա և ջերմամեկուսիչ։ Կարող են լինել սովորական ծխնիներով, սահող կամ ծալվող տարբերակներով, ապակիով և առանց ապակիների։
Դռների արժեքը և տեղադրումը
ԱԼՊ ընկերությունը Հայաստանի տարածքում իրականացնում է ալյումինե մուտքի և միջսենյակային դռների չափագրում, մոնտաժ, տեղադրում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում (միջինը 30 աշխատանքային օրվա ընթացքում)։ Պրոֆիլների գները․ սառը տարբերակով դռների գինը սկսած 65.000 դրամից, իսկ թերմո տարբերակները` սկսած 115.000 դրամից։ Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն իրականացվում է անվճար։