Ալյումինե պատուհանների պատրաստում
Ալյումինն ինքնին դիմացկուն ու հուսալի նյութ է, կայուն է շրջակա միջավայրի նկատմամբ, նաև՝ դյուրավառ չէ: Ալյումինի հիմնական բնութագրերից են նաև թեթևությունն ու ամրությունը։ ՊՎՔ պրոֆիլի նման, ալյումինե պրոֆիլները ևս ունեն խցիկի կառուցվածք:
Ալյումինե պրոֆիլային համակարգերը լինում են 2 տեսակի՝ «սառը» և «տաք» (կամ՝ թերմո)։ Առաջիններն ունեն ունեն ցածր ջերմամեկուսացում և նախատեսված են ոչ բնակելի տարածքների համար, իսկ երկրորդները ավելի բարդ կառուցվածքով են, ձայնա և ջերմամեկուսացման բարձրագույն աստիճանի, և հարգի են բնակելի շինարարության ոլորտում՝ ինտերիերում ու էքստերիերում։
Սառը ալյումինե պատուհաններ
Սառը ալյումինե պատուհանները մեկխցիկանի պրոֆիլով են, մինչև 24 մմ ապակեփաթեթով։ Դրանք իրականում ավելի բարակ ու նուրբ են, այդ իսկ պատճառով չունեն ջերմամեկուսացնող հատկություն։
Սառը ալյումինե պրոֆիլներն ու դրանցից պատրաստած պատուհանները կատարյալ են էքստերիերում՝ պատշգամբների, լոջիաների, ամառանոցների, ամառային խոհանոցների, տաղավարների ապակեպատման համար, ինչպես նաև գրասենյակային, արտադրական և կոմերցիոն տարածքների համար: Բնակարաններում կարելի է կիրառել որպես միջսենյակային պատուհանների տարբերակ։ Այնուամենայնիվ, նյութը հարմար չէ ջերմամեկուսացման բարձր պահանջներ ունեցող տարածքների համար: Հենց այդ պատճառներով էլ մշակվել է ջերմա կամ թերմոալյումինի տեխնոլոգիան։
Թերմոալյումինե պատուհաններ
Թերմոալյումինե պատուհանները լինում են երկշերտ ու եռաշերտ պրոֆիլների համադրմամբ՝ ջերմային ներդիրով։ Ջերմային ներդիրը պոլիամիդային ջերմային «կամուրջ» է, որն առանձնացնում է «սառը» արտաքին ալյումինե պրոֆիլը և «տաք» ներքինը: Արտաքին շերտը անհրաժեշտ է տարածքը շրջակա միջավայրի ազդեցությունից պաշտպանելու համար, իսկ ներքինը՝ ջերմության կորստի կանխման համար:
Թերմոալյումինե պատուհանները կարգով ավելի բարձր են, ավելի երկարաժամկետ կիրառման համար, և հետևաբար, ավելի հարգի են ու համարվում են թանկ հաճույք։ Դրանք ձայնա և ջերմամեկուսիչ լինելով հանդերձ կատարյալ հերմետիկ են, ունեն գեղեցիկ էսթետիկ տեսք և հաճելիորեն ներդաշնակվում են ինտերիերի ու էքստերիերի ցանկացած ոճի հետ։
Ալյումինե պրոֆիլների գները
ԱԼՊ ընկերությունում կիրառվում են հիմնականում եվրոպական արտադրության, մասնավորապես՝ հունական, պրոֆիլներ, ցանկացած դիզայնով, կոնստրուկցիայով, գույնով, ֆունկցիոնալությամբ (սովորական բացվող, սահող, ծալվող և այլն)։
Կախված վերոհիշյալից, մեզ մոտ գները խիստ տարբեր են ու մեծ ինտերվալով։ Գները հաշվարկվում են մակերեսով ու տեխնիկական պարամետրերով, սառը ալյումինի դեպքում դրանք սկսվում են 1 քմ-ն 40.000 դրամից, թերմոալյումինի դեպքում՝ սկսած 80.000 դրամից (1 քմ համար)։
Ալյումինե պատուհանների տեղադրում/մոնտաժ
ԱԼՊ ընկերությունը, լինելով երկար տարիների պատուհաններ ու դռներ արտադրող ընկերություն, ունի մեծ փորձ, շնորհալի վարպետներ, արագ ու որակով աշխատանքի փորձված մեթոդներ։
Իրականացնում ենք ալյումինե պատուհանների չափագրում, մոնտաժ, տեղադրում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում (միջինը 30 աշխատանքային օրվա ընթացքում)։ Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն իրականացվում է անվճար։
Պահել