Ապակե ֆասադային վիտրաժաները շինությանը հաղորդում են ժամանակակից գրավչություն և օդային թեթևություն: Այսօրվա դրությամբ դրանց կիրառումը չի սահմանափակվում հասարակական նշանակության շինություններով, և դրանք ավելի հաճախ են հանդիպում քոթեջների, լոջիաների և պատշգամբների դիզայնում: Փորձենք ավելի մանրամասնել:
Ֆասադային վիտրաժներն ունեն շատ հարուստ արտաքին տեսք, ինչի համար թվում են անհասանելի ու անթույլատրելի միջին վիճակագրական բնակչի համար, թեկուզև դա այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Պարզեցված մոնտաժային տեխնոլոգիաների կիրառումը, տեխնիկական շատ առավելությունների հետ համադրությամբ, դարձնում են դրանց տեղադրումը տնտեսապես ավելի շահավետ ապակեպատման շատ այլ համակարգերից:
ԱՊԱԿԵ ՎԻՏՐԱԺՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լիակատար թափանցիկություն և էսթետիկություն:
Արտաքին կողմից այն շինությունը դարձնում է ավելի թեթև ու օդային վիզուալ ընկալման համար, ինչպես նաև թույլ է տալիս տեսնել արևի ցոլքերի անգերազանցելի խաղը:
Իսկ ներքին կողմից` երաշխավորում է շրջակայքի հիանալի համապատկերային տեսարանը և ցերեկային լույսի առատությունը:
2. Մոնտաժի անվտանգ և հեշտ իրականացում:
Վիտրաժների տեղադրումը կատարվում է շենքի ներսից կամ պատշգամբի ծածկերից, ինչը թույլ է տալիս զերծ մնալ հատուկ տեխնիկայի օգտագործումից, հեշտացնել բուն գործընթացը և նվազեցնել ռիսկերը՝ կապված բարձր հատվածներում աշխատանքներ կատարելու հետ:
3. Դիմացկունություն ցածր ջերմաստիճանների նկատմամբ: Սառնամանիքը չի առաջացնում դեստրուկտիվ պրոցեսներ:
4. Ցածր ջերմահաղորդում և բարձր ձայնամեկուսացում: Բարենպաստ է հարմարավետության ստեղծմանը և տարածքի ներսում առանձնանալուն:
Խորհուրդ` տարածաշրջաններում, որտեղ հատկապես խստաշունչ ձմեռներ են լինում, խորհուրդ է տրվում լրացուցիչ օգտագործել հատուկ խտարարներ, ջերմաներդիրներ և հերմետիկ ժապավեններ: Դրանք թույլ են տալիս ունենալ առավելագույն ջերմամեկուսացում:
5. Հրդեհապահպան հատկություն: Հրդեհային անվտանգության հրահանգը պահպանվում է ամենաբարձր մակարդակի վրա:
6. Հնարավորություն՝ ապակեպատել ցանկացած ձևի և չափսերի որմնանցքեր:
7. Անթերի համադրություն դեկորատիվ ֆասադային ցանկացած տարրերի հետ:
8. Պարզությունը վնասված հատվածի փոխարինման ժամանակ: Որոշ դեպքերում դա դժվար չէ անել նույնիսկ սեփական ուժերով:
9. Մոնտաժային աշխատանքների իրականացման անվտանգությունը և բարձր արագությունը: Վիտրաժների տեղադրումը կատարվում է շենքի ներսից կամ պատշգամբի ծածկերից, ինչը թույլ է տալիս զերծ մնալ հատուկ տեխնիկայի օգտագործումից, հեշտացնել բուն գործընթացը և նվազեցնել ռիսկերը՝ կապված բարձրունքային աշխատանքներ կատարելու հետ:
10. Մատչելի գինը:
ՎԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
Վիտրաժային ֆասադներն ունեն ապակեպատման մի քանի համակարգ`
Անվանում
|
Նկարագրում
|
Կանգնակային
|
Առավել տարածված, ապահով
և տնտեսող համակարգ, որն իրեն հիանալի է դրսևորում ցանկացած թեք հարթության վրա:
Այս դեպքում կրող կարկասը հավաքվում է ուղղաձիգ կանգնակներից և դրանց ամրացվող հորիզոնական
պարզունակներից: Ապակե փաթեթը սեղմվում է ստացված կառուցվածքի և արտաքին պրոֆիլի
միջև, կիրառելով ռետինե խտարարներ: Սեղմումային տարրերը դեկորացվում են հատուկ կափարիչներով
տարբեր ձևերի և երանգների:
|
Կիսափակ կանգնակային
|
Այս տարբերակը նախորդից
տարբերվում է միայն նրանով, որ արտաքին կողմից ապակե փաթեթը ֆիքսվում է հատուկ սեղմակներով,
որոնք տեսքով նմանվում են զոլակների:
|
Կառուցվածքային
|
Ապակին ամրացվում է կարկասին
բարձր ամրություն ունեցող հատուկ հերմետիկի օգնությամբ՝ կետային մեթոդով: Արդյունքում
արտաքին կողմից ստեղծվում է համատարած ապակե ճակատային ծածկ, որը հաղորդում է շինությանը
գերժամանակակից տեսք:
|
Կիսակառուցվածքային
|
Որպես ամրակցման մասեր օգտագործվում
են յուրատեսակ ճեղքակալներ:
|
Սպայդերային
|
Շատ թանկարժեք և կատարման
մեջ բարդ համակարգ է: Այն ընդունված է համարել էլիտար և կիրառվում է հեղինակավոր շենքերի ձևավորման մեջ: Ապակեփաթեթն
այստեղ ֆիքսվում է «սպայդերներով», որոնք իրենցից ներկայացնում են հատուկ կալունակներ
ամուր լեգիրված պողպատից և արտաքին տեսքով հիշեցնում են սարդերի:
|
Խորհուրդ` մոնտաժային տեխնոլոգիան ընտրելիս՝ հաշվի առեք Ձեր շինության առանձնահատկությունները և սեփական ֆինանսական հնարավորությունները: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ու չարդարացված ծախսերից:
Բացի համապատասխան ապակեպատման համակարգի ընտրությունը, Դուք պետք է ընտրեք նաև ապակին հետևյալ հնարավոր տարբերակներից`
1. Մգեցված: Կթաքցնեն տարածքը հետաքրքրասերների աչքերից՝ պահպանելով համապատկերային տեսքը ներսից:
2. Տրիպլեքս: Ունեն բարձր ամրություն և ձայնամեկուսացում: Տրիպլեքս ապակու կառուցվածքային սխեմա:
3. Ինքնամաքրվող: Մշտական խնամքի կարիք չունեն:
4. Զրահապատ: Անվտանգության բարձր պահանջներով տարածքների համար:
5.Գեղարվեստական: Հիանալի կգեղեցկացնեն խանութների, սրճարանների և գեղեցկության սրահների ցուցափեղկերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Ֆասադի ձևավորումը վիտրաժային ապակիներով քայլ է դեպի արդիականություն: Համատարած ապակե ծածկը տպավորիչ և գեղագիտական նշանակություն ունի: Ապակեպատման համար կիրառվող համակարգերը թույլ են տալիս ստեղծել հուսալի և երկարադիմացկուն կառուցվածք, չնայած թվացյալ փխրունությանը:
Պահել