ԱՊԱԿԵ ՎԻՏՐԱԺՆԵՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Լիակատար թափանցիկություն և էսթետիկություն: Արտաքին կողմից այն շինությունը դարձնում է ավելի թեթև ու օդային վիզուալ ընկալման համար, ինչպես նաև թույլ է տալիս տեսնել արևի ցոլքերի անգերազանցելի խաղը: Իսկ ներքին կողմից` երաշխավորում է շրջակայքի հիանալի համապատկերային տեսարանը և ցերեկային լույսի առատությունը:
2. Մոնտաժի անվտանգ և հեշտ իրականացում: Վիտրաժների տեղադրումը կատարվում է շենքի ներսից կամ պատշգամբի ծածկերից, ինչը թույլ է տալիս զերծ մնալ հատուկ տեխնիկայի օգտագործումից, հեշտացնել բուն գործընթացը և նվազեցնել ռիսկերը՝ կապված բարձր հատվածներում աշխատանքներ կատարելու հետ:
3. Դիմացկունություն ցածր ջերմաստիճանների նկատմամբ: Սառնամանիքը չի առաջացնում դեստրուկտիվ պրոցեսներ:
4. Ցածր ջերմահաղորդում և բարձր ձայնամեկուսացում: Բարենպաստ է հարմարավետության ստեղծմանը և տարածքի ներսում առանձնանալուն:
Խորհուրդ` տարածաշրջաններում, որտեղ հատկապես խստաշունչ ձմեռներ են լինում, խորհուրդ է տրվում լրացուցիչ օգտագործել հատուկ խտարարներ, ջերմաներդիրներ և հերմետիկ ժապավեններ: Դրանք թույլ են տալիս ունենալ առավելագույն ջերմամեկուսացում:
5. Հրդեհապահպան հատկություն: Հրդեհային անվտանգության հրահանգը պահպանվում է ամենաբարձր մակարդակի վրա:
6. Հնարավորություն՝ ապակեպատել ցանկացած ձևի և չափսերի որմնանցքեր:
7. Անթերի համադրություն դեկորատիվ ֆասադային ցանկացած տարրերի հետ:
8. Պարզությունը վնասված հատվածի փոխարինման ժամանակ: Որոշ դեպքերում դա դժվար չէ անել նույնիսկ սեփական ուժերով:
9. Մոնտաժային աշխատանքների իրականացման անվտանգությունը և բարձր արագությունը: Վիտրաժների տեղադրումը կատարվում է շենքի ներսից կամ պատշգամբի ծածկերից, ինչը թույլ է տալիս զերծ մնալ հատուկ տեխնիկայի օգտագործումից, հեշտացնել բուն գործընթացը և նվազեցնել ռիսկերը՝ կապված բարձրունքային աշխատանքներ կատարելու հետ:
10. Մատչելի գինը:
ՎԻՏՐԱԺԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐ
Վիտրաժային ֆասադներն ունեն ապակեպատման մի քանի համակարգ`
Անվանում |
Նկարագրում |
Կանգնակային |
Առավել տարածված, ապահով և տնտեսող համակարգ, որն իրեն հիանալի է դրսևորում ցանկացած թեք հարթության վրա: Այս դեպքում կրող կարկասը հավաքվում է ուղղաձիգ կանգնակներից և դրանց ամրացվող հորիզոնական պարզունակներից: Ապակե փաթեթը սեղմվում է ստացված կառուցվածքի և արտաքին պրոֆիլի միջև, կիրառելով ռետինե խտարարներ: Սեղմումային տարրերը դեկորացվում են հատուկ կափարիչներով տարբեր ձևերի և երանգների: |
Կիսափակ կանգնակային |
Այս տարբերակը նախորդից տարբերվում է միայն նրանով, որ արտաքին կողմից ապակե փաթեթը ֆիքսվում է հատուկ սեղմակներով, որոնք տեսքով նմանվում են զոլակների: |
Կառուցվածքային |
Ապակին ամրացվում է կարկասին բարձր ամրություն ունեցող հատուկ հերմետիկի օգնությամբ՝ կետային մեթոդով: Արդյունքում արտաքին կողմից ստեղծվում է համատարած ապակե ճակատային ծածկ, որը հաղորդում է շինությանը գերժամանակակից տեսք: |
Կիսակառուցվածքային |
Որպես ամրակցման մասեր օգտագործվում են յուրատեսակ ճեղքակալներ: |
Սպայդերային |
Շատ թանկարժեք և կատարման մեջ բարդ համակարգ է: Այն ընդունված է համարել էլիտար և կիրառվում է հեղինակավոր շենքերի ձևավորման մեջ: Ապակեփաթեթն այստեղ ֆիքսվում է «սպայդերներով», որոնք իրենցից ներկայացնում են հատուկ կալունակներ ամուր լեգիրված պողպատից և արտաքին տեսքով հիշեցնում են սարդերի: |
Խորհուրդ` մոնտաժային տեխնոլոգիան ընտրելիս՝ հաշվի առեք Ձեր շինության առանձնահատկությունները և սեփական ֆինանսական հնարավորությունները: Դա թույլ կտա խուսափել ավելորդ ու չարդարացված ծախսերից:
Բացի համապատասխան ապակեպատման համակարգի ընտրությունը, Դուք պետք է ընտրեք նաև ապակին հետևյալ հնարավոր տարբերակներից`
1. Մգեցված: Կթաքցնեն տարածքը հետաքրքրասերների աչքերից՝ պահպանելով համապատկերային տեսքը ներսից:
2. Տրիպլեքս: Ունեն բարձր ամրություն և ձայնամեկուսացում: Տրիպլեքս ապակու կառուցվածքային սխեմա:
3. Ինքնամաքրվող: Մշտական խնամքի կարիք չունեն:
4. Զրահապատ: Անվտանգության բարձր պահանջներով տարածքների համար:
5.Գեղարվեստական: Հիանալի կգեղեցկացնեն խանութների, սրճարանների և գեղեցկության սրահների ցուցափեղկերը: