Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ճկվող պատուհաններ Երևանում, Հայաստան


Ճկվող պատուհանները պատրաստվում են ՊՎՔ թաղանթից, օգտագործվում են արտաքին տարածքների մեկուսացման համար: Դրանք հուսալիորեն պաշտպանում են անձրևից, քամուց, միջատներից և փոշուց՝ միաժամանակ պահպանելով կայուն ջերմաստիճան տարածքի ներսում: Ճկվող պատուհանները բավականին ամուր են և առաձգական, հիանալի կերպով պահպանում են արտաքին տեսքը նույնիսկ 10 տարի շահագործելու դեպքում՝ եղանակային ցանկացած պայմաններում (-39°С-ից մինչև 50°С):


Արտ Լեն Պլաստ ընկերությունն առաջինն է Հայաստանում, որը ներկայացնում է ճկվող պատուհաններ՝ տեղական շուկայում:


Ճկվող պատուհաններ տաղավարների և տեռասների համար


Բացօթյա տաղավարների, տեռասաների և պատշգամբների ապակեպատման ժամանակակից և հեշտ տարբերակ են ճկվող պատուհանները: Դրանք ունեն գեղեցիկ արտաքին տեսք, հեշտ են մոնտաժվում և ապամոնտաժվում, մեկուսացնում են տարածքը՝ ապահովելով հարմարավետ բացօթյա հանգիստ նույնիսկ եղանակային խիստ տատանումների դեպքում:


Փափուկ պատուհաններ ամառային սրճարանների և ռեստորանների համար


ՊՎՔ պատուհանները հարմար են նաև բացօթյա հաստատությունների համար՝ հատկապես սրճարաների և ռեստորանների: Բացի այն, որ դրանք ֆունկցիոնալ են և հիանալի տեսք ունեն, նաև թույլ են տալիս խնայել էլեկտրաէներգիան, քանի որ տարածքի ներսում պահպանում են կայուն ջերմաստիճան:



Հատկանիշներ և գներ


Ճկվող պատուհանների պատրաստման համար օգտագործվում է 0.5մմ և ավելի հաստության ՊՎՔ թաղանթ, իսկ շրջանակի համար՝ ամուր վրանային հումք՝ օգտագործելով նաև շղթաներ և ամրակներ, որոնք ապահովում են լրացուցիչ դիմացկունություն և հուսալիություն:


Ի տարբերություն սովորական պատուհանների՝ ճկվող պատուհանները 2 անգամ ավելի մատչելի են և հասանելի:


Մոնտաժ և տեղադրում Հայաստանում


Ճկվող պատուհաններ հնարավոր է պատվիրել այցելելով Հայաստանում գտնվող Արտ Լեն Պլաստ ընկերության խանութ-սրահներ կամ պարզապես զանգահարելով 093 71 71 26: Ընկերությունը տրամադրում է մոնտաժման անվճար ծառայություն և երաշխիքային սպասարկում: