Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ծալվող դռներ

Եթե Ձեր բնակարանում կամ գրասենյակում կա տարածքի խնդիր և պետք է կոմպակտ կերպով ամեն ինչ տեղավորել, ապա ծալվող (կամ ծալովի) դռները լավագույն լուծումն են։ Ծալվող դռները նաև շատ պրակտիկ են, քանի որ թեթև ու անձայն են աշխատում ու հեշտությամբ են մաքրվում:
ԱրտԼենՊլաստ (ԱԼՊ) ընկերությունն առաջարկում է միջսենյակային ծալվող դռների որակյալ տեսականի: Ներկայացնում ենք երկու տեսակի ծալվող դռներ՝ ՄԴՖ և թերմոալյումինե: Վերջիններս ունեն ևս մեկ առավելություն՝ լիովին ձայնամեկուսիչ են, ինչը հրաշալի տարբերակ է, օրինակ տանը կազմակերպելու փոքրիկ աշխատասենյակ՝ ֆրիլանսերների համար: Ծալովի դռները բավականին հեշտ և արագ են տեղադրվում: ՄԴՖ-ից ծալվող դռների չափսերը մեզ մոտ մինչև 120սմ լայնության և 250 սմ բարձրության են:
Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ ԱԼՊ ընկերությունն իր սպառողներին ներկայացնում է միայն լավագույնն ու որակյալը: Միջսենյակային ծալովի դռները, բնականաբար, բացառություն չեն: Դրանց պատրաստման համար օգտագործվում են բարձրորակ եվրոպական ալյումինե պրոֆիլներ և գերմանական ️ GU և SIEGENIA ընկերության որակյալ և ֆունկցիոնալ փականներ:

Ծալվող դռների գներ


ԱԼՊ-ում ծալովի դռները բավականին մատչելի են: Գները հիմնականում կախված են Ձեր ընտրած նյութից՝ ՄԴՖ կամ թերմոալյումինե, և, իհարկե՝ չափսերից: Նշենք, որ կարող եք գնել ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ․ առաջարկում ենք 0% կանխավճարով և տարեկան ընդամենը 11% տոկոսադրույքով ապառիկ վաճառք:

Ինչպես գնել


Ալպ ընկերության ծալվող դռները ներկայացված են Երևանում գտնվող մեր երկու խանութ-սրահներում՝ Արամի 70 և Գրիբոյեդովի 11 հասցեներում: Իսկ եթե մինչև գնելը ունեք հարցեր կարող եք զանգարահել 010/095 200-814, 077 522-622 հեռախոսահամարներով և ստանալ մեր մասնագետների խորհրդատվությունը։ Ի դեպ, ունենք նաև դիզայնի խորհրդատուներ, ովքեր կարող են ճիշտ լուծում տալ՝ Ձեր տարածքի ինտերիերին ներդաշնակ ծալվող դռների հարցում։

Ծալվող դռների տեղադրում


Միջսենյակային ծալվող դռների տեղադրումն իրականացվում է շատ հեշտությամբ և արագ․ դրանք ընդամենը մեկ տեղ են զբաղեցնում են: Պատվիրելու դեպքում մեր աշխատակիցները դռները կբերեն Ձեր բնակարան և տեղում կտեղադրեն։ Առաքումը Երևանի տարածքում անվճար է։