Լոֆթ անգլերենից թարգմանաբար նշանակում է ձեղնահարկ, որն ի, տարբերություն, բնակարանի այլ «հարմարավետ» հատվածների, աչքի է ընկնում իր, առաջին հայացքից, ոչ խնամված տեսքով, կոպիտ դարակաշարերով․ այստեղ ամեն ամեն ինչ անսպասելի է ու ոչ ստանդարտ։ Այդպիսին է նաև լոֆթ կահույքը։ Հաճախ այս ոճի փայտե կահույքը, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է սուրճի սեղանին, կարող է լինել կոպիտ ու ծավալուն, բայց միևնույն ժամանակ, դիտվել էլեգանտ ու հետաքրքիր։ Ահա այս հակադրության մեջ է լոֆթ կահույքի գրավչությունը։ Լոֆթի թրենդը Հայաստան է մտել հատկապես վերջին երեք տարիներին, ու գնալով լայն տարածում է ստանում։
Ի՞նչ առանձնահատկություններ ունի լոֆթ կահույքը
Լոֆթի կահույքի համար չկան հստակ կանոններ, կարևորը հարմարությունն է, պարզությունը, պրակտիկությունը, ազատությունն ու կրեատիվությունը։ Այս տիպի կահույքի արտադրության մեջ օգտագործվում են հետևյալ նյութերը.
- - փայտ (պալետներ, կոճղեր և այլն);
- - մետաղ (ձողեր, խողովակներ, մետաղական թիթեղներ, մետաղալարեր, կցամասեր և այլն);
- - ապակի (ամբողջական լիստեր կամ կտորներ);
- - պիրկ գործվածք (կաշի, ջինս և այլն):
Լոֆթ կահույքի տեսակները, գները
Լոֆթ կահույքը լինում է՝ կորպուսային, մոդուլային, ներկառուցվող և փափուկ։
ԱԼՊ ընկերությունն արտադրում է կորպուսային տեսակի լոֆթ կահույք՝ դարակներ, դարակաշարեր, պահարաններ, սեղաններ, վիտրաժներ և այլ կենցաղային պարագաներ։ Համապատասխան պատվերի դեպքում, սակայն, ընկերության արտադրամասում մեր փորձառու վարպետները կստանան ցանկացած տիպի կրեատիվ լուծում։
Լոֆթ կահույքի գները կախված են պատվերի առանձնահատկությունից, օգտագործվող նյութերից, դիզայնի բարդությունից ու մի քանի այլ ֆակտորներից։ Գնի հաշվարկը կատարվում է ըստ քառակուսի մետրի։
1 քմ արժեքը սկսվում է 80.000 դրամից։
ԱԼՊ Երևանի մասնագիտացած սրահներում վաճառքում կա ինչպես պատրաստի կահույք՝ կոնկրետ գնով, այնպես էլ՝ պատվերով, որի գինը հաշվարկվում է ինդիվիդուալ։ Մեծ պատվերների դեպքում գործում է
ապառիկ վաճառք տեղում՝ տարեկան ընդամենը 11% տոկոսադրույքով, կանխավճարը՝ սկսած 0%-ից։
Իրականացնում ենք չափագրում, մոնտաժ, տեղադրում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։
Երևանում ու մերձակայքում պատվերների առաքումն անվճար է։
Պահել