Մարկիզաները իրենցից ներկայացնում են պիրկ կտավներ, որոնք ամրացվում են շարժական շրջանակին, որն էլ, անհրաժեշտության դեպքում, բացվում է ու փակվում։ Ընդ որում, բացման շառավիղը կարող է լինել տարբեր՝ ըստ ցանկության: Մարկիզաների մեխանիզմը լինում է բաց կամ փակ (կասետային) տիպի։
Տեռասների ծածկերը կամ հովանոցներն էլ կոնստրուկցիաներ են, որոնք բաղկացած են մի քանի հենակներից ու վերին վանդակաճաղերից, որի վրա դրվում է ծածկող որևէ նյութ։ Կախված դիզայնից՝ կան կցված և առանձին կանգնող հովանոցներ։
Մարկիզաների ու նմանատիպ ծածկերի առանձնահատկությունները
Մարկիզաները նախատեսված են գյուղական, ամառանոցային տների կամ ցանկացած բացօթյա հաստատությունների մոտակայքում գտնվող մեծ, բաց տարածքները, պատուհանները, պատշգամբները պաշտպանելու համար, օրինակ՝ սրճարանների, բացօթյա ռեստորանների և այլն: Դրանք պատրաստված են բացառապես այնպիսի գործվածքներից, որոնք ունեն ուժեղ խոնավապաշտպան ու գունապաշտպան, փոշին ու կեղտը կլանելու հատկություններ։
Ծածկերը կամ արևկալները լինում են տարբեր ֆորմաների՝
- • ուղիղ,
- • թեք,
- • բարդ կազմության։
Մարկիզաների և տեռասների ծածկերի առավելությունները
Դրանք ունիվերևսալ են, միևնույն ժամանակ ունեն գեղագիտական տեսք և կրեատիվ դիզայն: Ավտոմատացված համակարգի շնորհիվ (հատկապես կասետային տիպի), մարկիզաները ծառայում են երկար ու պահպանում իրենց գրավիչ տեսքը: Մարկիզաներով, արևկալներով ու նմանատիպ ծածկերով պաշտպանված ցանկացած տարածք կարող է դառնալ հարմարավետ հանգստի վայր:
Արտ Լեն Պլաստ (ԱԼՊ) ընկերությունը առաջարկում է մարկիզաներ, ու նմանատիպ այլ ծածկեր, հովանոցներ Երևանում ամենահարմար գներով: Մեր արտադրանքը Հայաստանում առանձնանում է ոչ միայն մատչելի գնով, այլև հիանալի որակով ու ժամանակակից դիզայնով: Վաճառքն իրականացվում է ԱԼՊ բոլոր խանութ սրահներում, իսկ տեղադրումը՝ փորձառու ու որակյալ մասնագետների կողմից։
Պահել