Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Հայելիներ

Հայելու ճիշտ ընտրությունը կարևոր դեր ունի ինտերիերում: Հայելիները ոչ միայն կիրառական նշանակություն ունեն, այլև կարող են վիզուալ մեծացնել տարածքը, ընդգծել ինտերիերի օրիգինալ դիզայնը և շեշտել առանձնահատկությունները:

Կախված նրանից, թե տան որ հատվածի համար եք նախատեսել հայելի գնել՝ ընտրությունը կատարվում է ըստ որոշ առանձնահատկությունների: Ննջասենյակում նախընտրելի է տեղադրել մեծ և ծավալուն հայելիներ, որոնք կարող են ձգվել հատակից մինչև առաստաղ: Բաղնիքի հայելիների դեպքում կարևոր է ոչ միայն չափը և ձևը, այլև որակը, որպեսզի դիմակայի խոնավությանը:

Երևանում հայելիների վաճառքով զբաղվող ընկերությունները բազմաթիվ են ու բազմազան, և երբեմն կարելի է խճճվել հայելիների խանութների ընտրության մեջ: Այդ դեպքում պետք է ուշադրություն դարձնել գին-որակ-բազմազանություն համադրությանը:

«Արտ Լեն Պլաստ» ընկերությունը առաջարկում է ամենատարբեր ձևի, չափի և դիզայներական լուծումներով հայելիներ լավագույն գներով, որոնք ավարտուն և ամբողջական տեսք կհաղորդեն ինտերիերին: