Մենք Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մանրամասն պլան, որով մեր ընկերությունը կատարում է մետաղապլաստե պատուհանների փուլային մոնտաժում: Բացի այդ, պլանում Դուք կարող եք ծանոթանալ մի քանի պրակտիկ խորհուրդների հետ, որոնց օգնությամբ մետաղապլաստե պատուհանների տեղադրումը կանցնի Ձեր տան համար գրեթե աննկատ: Մենք համոզված ենք մեր աշխատանքի որակի հարցում: Այդ պատճառով մետաղապլաստե պատուհանների մոնտաժման երաշխիքը կազմում է 5 տարի:
Մետաղապլաստե պատուհանների տեղադրման փուլերը
1. Պատուհանի բացվածքի չափումը
Ձեր անհատական չափագրող մենեջերը կայցելի և կիրականացնի պատուհանների բացվածքների չափագրումը: Նրա հետ Դուք կարող եք պայմանավորվել պատուհանի մոնտաժման (տեղադրման) Ձեզ հարմար ժամի շուրջ: Բացի այդ, անհատական մենեջերը խորհուրդներ կտա անհատական մոնտաժման վերաբերյալ և կբացատրի պայմանագրի բոլոր մանրուքները: Եվ այս ամենը` լրիվ անվճար:
2. Մոնտաժման նախապատրաստում
Երևի միակ փուլն է, որտեղ մեզ անհրաժեշտ կլինի Ձեր օգնությունը, որպեսզի նախագծումը դառնա առավելագույնս արագ: Նախապատրաստվեք նախագծող թիմի այցին.
- Ազատեք պատուհանի շրաջակայքի տարածքը, որպեսզի մոնտաժող մասնագետներին ոչինչ չխանգարի. հանեք վարագույրները, տեղափոխեք կահույքը, ազատեք պատուհանագոգը կողմնակի իրերից:
- Ապաահովեք էլեկտրականության հասանելիությունը:
- Ծածկեք կահույքը, հատակը և կենցաղային տեխնիկան, որպեսզի պաշտպանեք դրանք փոշուց:
Անշուշտ, վերոհիշյալ գործողությունները կարող են իրականացնել նաև մեր վարպետները, սակայն եթե դա ինքներդ իրականացնեք, շատ մեծ ժամանակ կխնայեք:
3. Հին պատուհանի ապամոնտաժումը
Հնարավոր է` Ձեր հին պատուհանը թանկ է Ձեզ համար և ցանկանում եք պահպանել այն: Մենք հաճույքով կօգնենք Ձեզ այդ հարցում: ԱԼՊ ընկերությունը նաև մատուցում է հետևյալ ծառայությունը` «Պատուհանի ապամոնտաժում` շրջանակի պահպանմամբ»: Հին պատուհանի ապամոնտաժումը երկար ժամանակ չի խլի` 20-40 րոպե, և ձեր պատուհանի մուտքն ազատ է: Վարպետները կհանեն հին փեղկերը, պատուհանագոգերը, հետո շրջանակը կառանձնացնեն ամրացման կետերից և կապամոնտաժեն պատուհանը: Պատուհանամուտքը կմաքրեն հին ամրացնող նյութից և աղբից: Մեր մասնագետները կկատարեն ապամոնտաժումը շատ մատչելի գներով:
4. Նոր շրջանակի մոնտաժումը
Սկզբում անհրաժեշտ է մետաղապլաստե պատուհանը նախապատրաստել մոնտաժման համար. պատուհանի վրայից հանվում են փեղկերը և ապակեփաթեթը, եթե փակ բաժիններ առկա են: Արդյունքում մոնտաժողների ձեռքում մնում է միայն թեթև պլաստմասսե շրջանակը, որը շատ հեշտ կլինի ճիշտ մակարդակի բերել և ամրացնել պատուհանամուտքում: Վարպետները խարսխային թիթեղները կամրացնեն և կտեղադրեն պատուհանամուտքում:
5. Շրջանակն ամրացնելու մակարդակը
Այս փուլում անհրաժեշտ է հատկապես ուշադիր լինել, քանի որ այն հանդիսանում է ամբողջ գործի ամենակարևոր փուլերից մեկը: Պատուհանի շրջանակը պետք է կատարյալ կերպով ամրացվի պատուհանամուտքում, միայն այդ դեպքում Դուք պատուհանի օգտագործման հետ կապված ոչ մի խնդիր չեք ունենա: Խնդիրն այն է, որ ապակեփաթեթի տեղադրումից հետո պատուհանի կշիռն ավելանում է, որին ավելանում է նաև քամու ազդեցությունը: Ծայրահեղ կարևոր է, որպեսզի այդ կշիռը հավասարապես բաշխվի պատուհանի բոլոր բաղադրատարրերի վրա և ճիշտ տեղակայվի այն կրող կոնստրուկցիայի վրա: Այդ պատճառով հարկավոր է օգտագործել հավասարակշռեցված շրջանակ, որը ճիշտ կտեղադրվի պատուհանամուտքում: Հակառակ դեպքում սխալ տեղաբաշխված ծանրությունը կձախողի ամբողջ համակարգի աշխատանքը: Հետևանքները կարող են տարբեր լինել` հանգույցների կախվելուց մինչև ապակեփաթեթի ապահերմետիկացումը: Եզրակացությունը միայն մեկն է` ավելի ուշադիր եղեք պատուհան արտադրող ընկերության ընտրության հարցում և վստահեք միայն մասնագետներին:
6. Խարսխային թիթեղների ամրացումը
Շրջանակի հավասարակշռմանը հետևում է դրա տեղադրման փուլը, մոնտաժումը: Այդ պատճառով խարիսխային թիթեղներ են օգտագործում: Հաստատված է, որ խարսխային թիթեղների և պատուհանի պարագծի միջև հեռավորությունը պետք է լինի 70սմ-ից ոչ ավել: Համապատասխանաբար պատուհանի չափսը ուղիղ համեմատական է դրա համար օգտագործվող խարսխային թիթեղների թվին: Ամեն ինչ ծայրահեղ պարզ է:
7. Ջրհորդանի տեղադրումը
Ջրհորդանի տեղադրումից առաջ իրականացվում է մոնտաժման կարերի մասնակի ամրացում դրսից մոնտաժային փրփուրի օգնությամբ: Դրանից հետո տեղադրվում է ջրհորդանն ու պտուտակների օգնությամբ զգուշորեն ամրացվում է շրջանակներին:
8. Ապակեփաթեթի և փականների տեղադրումը
Պատուհանի սնամեջ հատվածում տեղադրվում է ապակեփաթեթը, պատրաստի փականներն ամրացվում են փեղկերին, և Ձեր պատուհանամուտքը գրեթե փակ է, մնում է միայն մոնտաժման կարերը լցնել փրփուրով:
9. Մոնտաժման կարերի ամրացումն ու պատուհանագոգերի տեղադրումը
Պատուհանի կոնստրուկցիայի և պատի արանքում առաջանում են մոնտաժային կարեր, որոնք վարպետները դրսից և ներսից լցնում են հատուկ բարձրորակ մոնտաժային փրփուրով, որպեսզի ապահովվեն հերմետիկությունն ու ջերմակայունությունը: Անհրաժեշտ է օգտագործել միայն բարձրորակ փրփուր, այլապես ջերմաստիճանի տատանումից և խոնավությունից կարերի ամրացված հատվածները կարող են քայքայվել և անցքեր առաջանալ:
Դա կխաթարի պատուհանի ձայնա և ջերմամեկուսացումը: Մեր դեպքում մենք օգտագործում ենք միայն արտասահմանյան լավագույն արտադրողների մոնտաժային փրփուրներ, օրինակ` Սուդալ, Տիտան և այլ ֆիրմաների արտադրանքներ, ինչի շնորհիվ Ձեր պատուհանների հետ նման խնդիրներ չեն առաջանա:
10. Լանջերի տեղադրումը
Ինչո՞ւ են անհրաժեշտ լանջերը
|
Առաջին - զուտ գեղագիտական առումով, պլաստիկ լանջերը շատ լավ են համատեղվում պլաստիկ պատուհանների հետ: Արտաքուստ պատուհանն ու լանջերը մեկ ընդհանուր կոնստրուկցիա են կազմում;
Երկրորդ - տեխնիկական առումով, լանջերը պաշտպանական դեր են կատարում մոնտաժային կարերի համար, խոչընդոտում են ներսից խոնավության ներթափանցմանը;
Երրորդ - լանջերը լրացուցիչ ջերմակայունություն են ապահովում`ուժեղացնելով պատուհանի ջերմամեկուսացումը:
|
Եթե Դուք որոշել եք լանջերն ինքնուրույն տեղադրել, ապա մեր վարպետների գործն ավարտված է: Այնուամենայնիվ, մենք ուրախ կլինենք Ձեր բոլոր հոգսերը վերցնել մեր ուսերին և տեղադրել լանջերը Ձեր փոխարեն: Համաձայնեք, որ ցանկացած գործ պետք է կատարի մասնագետը, վստահեք մեզ Ձեր պատուհանների տեղադրումը սկզբից մինչև վերջ:
Այդ դեպքում պատուհանի տեղադրումից հետո տեղադրում են նաև լանջերը:
Լանջերի համար, որպես հիմնական տարր, օգտագործում են սենդվիչային վահանակներ. դրանք երկու պլաստմասսե վահանակներ են, իսկ մեջտեղում, առավել ամուր, և ջերմամեկուսիչ լինելու համար, ամրացված սեղմված պենոպլաստն է: Հուսալի տեխնոլոգիաների շնորհիվ, ինչպիսիք են` սողնակներն ու անկյունակները, այդ վահանակներն ամրացվում են պատուհանամուտքի կողմնային պատերին, դրա հետ մեկտեղ ապահովվում է ջերմամեկուսացում` մոնտաժային փրփուրի և մեկուսիչի միջոցով: Որպես մեկուսիչ օգտագործում են հանքանյութային բամբակը, որը պետք չէ շփոթել ապակե բամբակի հետ, քանի որ դրանք բոլորովին տարբեր բաներ են: Վահանակներն ամրացնելուց հետո բոլոր լանջերն ամրացվում են հատուկ սիլիկոնով, որն ապահովում է առավելագույն հերմետիկություն ու ջրակայունություն և կանխում է մոնտաժային կարի` ներսից քայքայումը:
11. Վերջին հավելումներ
Ձեր դիմաց գեղեցիկ պատուհաններ են, որոնք դեռ երկար տարիներ հաճույք կպատճառեն Ձեզ: Դուք գնահատում եք պատուհանի արտաքին տեսքը, ստուգում բաղադրատարրերի գործածելիությունը և ստորագրում կատարված աշխատանքների ընդունման ակտի տակ:
Keywords:
drner ev patuhanner,
եվրո պատուհաններ,
evro patuhanner texadrum,
patuhanneri vajarq,
դռների վաճառք,
evro drneri patrastum,
drner tan hamar texadrum,
evrodrner,
apake logaxcikner,
loxaxcikner,
jalyuzner,
vitrajner,
kahuyq patverov,
slayd drner,
shertavaraguyrner
Պահել