
«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:
Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:
Ճկվող պատուհանները լավ միջոց են՝ պաշտպանվելու քամուց, միջատներից, անցանկալի աղմուկից, փոշուց և անձրևից: Դրանք լուսավոր են, էլաստիկ, չեն ջարդվում, և անվտանգ են. անգամ հրդեհի դեպքում այս պատուհանները ոչ թե բռնկվում են, այլ հալվում՝ չնպաստելով կրակի հետագա տարածմանը:
Ճկվող պատուհանները պատրաստված են 0.5 մմ հաստությամբ ՊՎՔ թաղանթից, ամուր են, հնարավոր է արագ մոնտաժել և ապամոնտաժել՝ կախված եղանակային պայմաններից: Պատուհանի շրջանակը պատրաստված է ամուր վրանային նյութից, ունի լրացուցիչ շղթաներ, կպչուն ժապավեններ ու կրկնակի ամրակներ, որոնք այն դարձնում են առավել հարմարավետ ու պրակտիկ:
Ճկվող պատուհանները կարելի է ձեռք բերել սովորական պատուհաններից 2 անգամ ցածր գնով, «Արտ Լեն Պլաստ» ընկերության Կենտրոնի, Կոմիտասի և Գյումրիի մասնաճյուղերից՝ անվճար տեղադրման ծառայությամբ և երաշխիքային սպասարկմամբ։