Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

15/04/2016 ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

ԱՐՏ ԼԵՆ ՊԼԱՍՏԸ ՄՇՏԱՊԵՍ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վերջերս Մոսկվայում կայացավ շինարարական և հարդարման նյութերի խոշորագույն Mosbuild 2016 ցուցահանդեսը: Հեղինակավոր այս ցուցահանդեսը, 3 օրերի ընթացքում (ապրիլի 3-5-ը), ունեցավ ավելի քան 63000 այցելու, այդ թվում՝ մեծածախ և մանրածախ առևտրի ներկայացուցիչներ, շենքերի և շինությունների շինարարությամբ ու հարդարմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ, ինտերիերի դիզայներներ և շինարարական ոլորտի այլ մասնագետներ:

Մեծ էր նաև մասնակիցների աշխարհագրությունը, բացի Մոսկվայի ու Մերձմոսկվայի ներկայացուցիչներից ու բնակիչներից, մոտ 25000 այցելուներ էին եկել ՌԴ 81 մարզերից, ինչպես նաև Բելառուսից, Ղազախստանից և այլ երկրներից:

 

Ցուցահանդեսում Հայաստանից դիտորդի կարգավիճակով մասնակցում էր նաև «Արտ Լեն Պլաստ» ընկերության տնօրենը: Ա. Աբրահամյանի հավաստմամբ, նման խոշոր ցուցահանդեսներին մասնակցությունն ունի մեկ նպատակ՝ առաջին ձեռքից ու մեկ վայրում տեղեկանալ միջազգային շուկայի նորություններից ու տենդենցներից և տարեցտարի հայկական շուկայում կիրառել հայտնի ապրանքանիշերի որակյալ տեսականին, ինչպես նաև՝  Հայաստան բերել ու կիրառել նոր տեխնոլոգիաներ, քանի որ ժամանակի հետ շուկայի պահանջարկը փոխվում է:

Հիշեցնենք, որ MosBuild ցուցահանդեսը գործում է արդեն երկու տասնամյակից ավելի և հասցրել է դառնալ ամենահեղինակավորներից մեկը տարածաշրջանում:  Ցուցահանդեսին մասնակցությունը ՝

·      շինարարական և հարդարման նյութերի վաճառքի ծավալները մեծացնելու,

·      աշխարհագրական արտադրության ծավալը ընդլայնելու,

·      նոր հաճախորդներ ներգրավելու արդյունավետ միջոց է:

 





ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին

04/04/2023 ԱԼՊ Քոնսթրաքշնը մասնակցեց TOON EXPO 2023 ամենամասշտաբային ցուցահանդեսին


Հայաստանում անցկացվող անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային միջազգային էքսպոյին այս տարի մասնակցություն ունեցավ նաև ԱԼՊ Քոնսթրաքշնը՝ իր յուրահատուկ տաղավարով ու հարուստ տեսականիով։

Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ

28/12/2021 Նորույթ՝ մեկուսիչ վարագույրներ


ALP ընկերությունը շարունակում է ընդարձակել մատուցվող արտադրանքի տեսականին՝ այս անգամ ներկայացնելով մեկուսիչ վարագույրներ։ Մեկուսիչ վարագույրները նախատեսված են արտադրական, տեխնիկական կամ վերանորոգվող տարածքների ջերմա- և ջրամեկուսացման համար։ Բացի դրանից, տարածքը պաշտպանում են աղտոտումից:

Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

10/06/2019 Ճկվող պատուհաններ. նորույթ հայկական շուկայում

«Արտ Լեն Պլաստ»-ն առաջարկում է հերթական նորույթը՝ եվրոպական արտադրության ճկվող պատուհաններ, որոնք կարող են փոխարինել սովորական ապակուն այն դեպքում, երբ անհրաժեշտ է տարածքը մեկուսացնել ավելի մատչելի, արագ և թեթև:

Այն նախատեսված է բաց պատշգամբների, բացօթյա սրճարանների, տաղավարների համար, հարմարավետ միջոց է բաց տարածքներն արտաքին միջավայրից հեշտությամբ մեկուսացնելու համար:

MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

26/04/2019 MosBuild 2019 էքսպոյի արդյունքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ

MosBuild-ը Ռուսաստանում շինարարական և հարդարման նյութերի ամենախոշոր միջազգային ցուցահանդեսն է մասնակիցների և այցելուների թվով: Ինչպես նախորդ տարիներին, ԱրտԼենՊլաստ ըկերությունն այս տարի ևս ներկա էր մեծամասշտաբ այս ցուցահանդեսին:

Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

21/03/2019 Նոր խանութ-սրահ արդեն նաև Գյումրիում

Արտ Լեն Պլաստ ընկերության նորաբաց՝ ընդարձակ և հարմարավետ մասնաճյուղն արդեն գործում է Գյումրի քաղաքում՝ Խրիմյան Հայրիկ 55/3 հասցեում: Խանութ-սրահն իր հաճախորդներին է առաջարկում բարձրորակ և շահավետ պայմաններով մի շարք ապրանքներ և ծառայություններ՝

1234 ››