Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Ինչպես կատարել շերտավարագույրների ճիշտ ընտրություն՝ ըստ պատրաստման նյութի

Շերտավարագույրների առաջարկը բավականին լայն է և ընտրության հարցում չսխալվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչ նյութից է այն պատրաստված: Ամենատարածվածներից են պլաստիկե, մետաղական, կտորից, փայտից և բամբուկից շերտավարագույրները: Ընտրություն կատարելիս առաջ կարևոր է ծանոթանալ դրանցից յուրաքանչյուրի առավելություններին: 

Պլաստիկե շերտավարագույրները լայն տարածում են ստացել, օգտագործվում են հիմնականում խոհանոցներում, պատշգամբներում, լոգասենյակներում և անգամ հյուրասենյակներում: Պլաստիկե շերտավարագույրների հիմնական առավելություններն են ցածր գինը, հիգիենիկությունը և հեշտ խնամքը: 

Մետաղական շերտավարագույրները հիմնականում պատրաստվում են թեթև ալյումինային ձուլվածքներից: Այս կոնստրուկցիաները բավականին մատչելի են և հիմնականում օգտագործվում են արդյունաբերական տարածքներում: Այնուամենայնիվ, կիրառելի են նաև խոհանոցներում և լոֆթ ոճի ինտերիերներում: Մետաղական շերտավարագույրները դիմացկուն են, հատուկ խնամք չեն պահանջում, պաշտպանում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: 

Կտորից շերտավարագույրները հատկապես վերջին շրջանում մեծ պահանջարկ են վայելում: Կտորից են հիմնականում ռուլոնային և ուղղահայաց շերտավարագույրները: Այս շերտավարագույրները հիմականում պատրաստվում են բամբակից, պոլիեսթերից, ժակարդ տեսակի գործվածքից:

Փայտե շերտավարագույրները հիանալի են քանթրի կամ դասական ոճի ինտերիերներն ամբողջացնելու համար: Փայտե շերտավարագույրներն ունեն շատ առավելություններ։ Դրանք էկոլոգիապես մաքուր են, դիմացկուն, երկար կյանք ունեն, բնական տեսք են հաղորդում միջավայրին՝ միևնույն ժամանակ անչափ դասական են:  

Բամբուկից շերտավարագույրները թեթև են, փակ վիճակում չափազանց քիչ տեղ են գրավում, դիմացկուն են, ջրակայուն, ունեն հաճելի բաց շագանակագույն բնական երանգ:  

Ի դեպ, հաճախ հանդիպում են նաև նշված տեսակների բազմաֆակտուրային զուգորդումներ: Նման շերտավարագույրների վերին մասը պատրաստված է պլաստիկից, իսկ ներքևի հատվածը՝ տարբեր գործվածքներից:  Նման շերտավարագույրները յուրօրինակ տեսք են հաղորդում ինտերիերին:



Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

Գրիլյատո առաստաղները իրենց վանդակավոր դիզայնով ներկայացնում են էսթետիկ նրբագեղության և ֆունկցիոնալ գործնականության համադրություն ժամանակակից ինտերիերում։


Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

Վերջին տարիներին մինիմալիստական ոճն իր հաստատուն տեղն է գտել տան ինտերիերի մեջ, նաեւ` լոգարանի դիզայնում։ Այս հոդվածում մենք կուսումնասիրենք նոր տենդենցների ազդեցությունը


Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

Երբ խոսք է գնում ինտերիերի դիզայնի մասին, ապա յուրաքանչյուր տարր վճռորոշ դեր կարող է խաղալ տարածքի ընդհանուր գեղագիտական ձևավորման գործում:


Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

Ինտերիերի դիզայնի անընդհատ զարգացող աշխարհում ամենամեծ մարտահրավերներից մեկը կոնֆիդենցիալության ու թափանցիկության միջև նուրբ հավասարակշռության ստեղծումն է։ Մենք բոլորս


Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

Ցանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։


12345 ››