Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Փայտե, պլաստիկե և ալյումինե պատուհաններ․ Առավելություններ և թերություններ

Փայտե, պլաստիկե և ալյումինե պատուհաններ․ Առավելություններ և թերություններ

Նյութերը, որոնցով պատրաստում են պատուհանները, գլխավորապես երեքն են։ Այս հոդվածում կանդրադառնանք այն հարցին, թե ինչ նրբություններ պետք է հաշվի առնել՝ պատուհանները (նրանց կոնստրուկցիան) ընտրելիս, ինչպես նաև՝ փայտից, ալյումինից և մետաղապլաստից պատուհանների առավելություններն ու թերությունները:



Փայտե պատուհանների առավելություններն ու թերությունները


Սոճու, կաղնու և կվենու փայտանյութը ամենատարածվածն են փայտե պատուհանների պատրաստման ժամանակ: Դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները: Փայտե պատուհանների հիմնական առավելություններն են.
    - Էկոլոգիապես ապահով
    - Գերազանց ձայնային և ջերմամեկուսիչ հատկություններ, օդի թափանցելիություն
    - Ցածր ջերմային հաղորդունակություն
    - Ջերմության կորստի նվազագույն գործակից
    - Երկարաժամկետ օգտագործելի (նշենք, որ պլաստիկե պատուհանների շահագործման ժամկետը մոտ 30 տարի է)
    - Նորաձեւ ու հարմարավետ տեսք:

Չնայած վերոհիշյալ բազմաթիվ առավելություններին, փայտե պատուհաններն ունեն նաև իրենց բնորոշ թերությունները.
    - ծանր շրջանակ,
    - արտադրության համար ծախսվող երկար ու թանկ ժամանակ:



Մետաղապլաստե պատուհանների առավելություններն ու թերությունները


Մետաղապլաստե պատուհանները ներկայումս ամենատարածված պատուհաններից են: Ինչու՞ են պլաստիկե պատուհաններն այդքան գրավիչ և հարմարավետ: Պատճառն անկասկած հետևյալ առավելություններն են․
    - Թեթևությունը, ամրությունը, կեղտին դիմադրելու կարողությունը
    - Մաշակայունությունը․ չեն «խեղճանում» նույնիսկ ամենաանբարենպաստ կլիմայական պայմաններում
    - Չեն փչանում ուժեղ տեղումների, անձրևի ժամանակ
    - Խոնավադիմացկունությունը
    - Մատչելի գինը
    - Ունեն էսթետիկ տեսք
    - Հերմետիկությունը
    - Շահագործման դյուրինությունը
    - Չեն պահանջում առանձնահատուկ խնամք
    - Բոլորովին անվնաս են մարդու համար:

Մետաղապլաստե պատուհանների թերություններից կարելի է նշել երկու կետ.
    - Շահագործման ժամկետն ավելի կարճ է՝ ի տարբերություն փայտից և ալյումինից պատուհանների
    - Դիզայներական լուծումների փոքր ընտրության հնարավորությունը ևս կարելի է նշել թերությունների շարքում:



Ալյումինե պատուհանների առավելություններն ու թերությունները


Ալյումինե շրջանակով պատուհաններն ունեն ժամանակակից և մինիմալիստական տեսք: Այս տիպի պատուհանների հիմնական առավելություններն են.
    - Երկարակեցությունը
    - Կոռոզիայի հանդեպ դիմադրողականությունը և ծանրության նկատմամբ դիմացկունությունը
    - Ալյումինը վերամշակելի է
    - Միայն ալյումինե պրոֆիլներն են հնարավորություն տալիս ապակեպատել ամբողջական ֆասադներ՝ առանց վախենալու, որ կոնստրուկցիան կարող է փլուզվել ճարտարապետական կառույցի ծանրության տակ։
Այս տիպի պատուհանների թերությունների շարքում կարելի է նշել բարձր գինը, ինչպես նաև՝ ձայնա և ջերմամեկուսիչ հատկությունների հարցում պլաստմասե և փայտե պատուհաններին զիջելը:



Ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել:


Տեսակների բազմազանության մեջ չափազանց դժվար է հստակ ընտրություն կատարելը: Յուրաքանչյուր ոք պետք է ծանրութեթև անի օգտագործվող ապրանքի դրական և բացասական կողմերը՝ կենտրոնանալով իր բյուջեի, ինչպես նաև՝ ապրանքի որակի, արտաքին տեսքի և այլ արժանիքների վրա: Մաղթում ենք Ձեզ հիանալի ընտրություն և հաճելի գնումներ:



Ինչպես թարմացնել պատուհանների դեղնած ՊՎՔ շրջանակները

Ինչպես թարմացնել պատուհանների դեղնած ՊՎՔ շրջանակները

Ինչու է դեղնում ՊՎՔ-ն:


  • Ուլտրամանուշակագույն ճառագայթները և օքսիդացումը քայքայում են մակերևութային փոքր շերտերը՝ առաջացնելով փխրուն, մոխրագույն-դեղին ծածկույթ։
  • Նիկոտինն ու խոհանոցային գոլորշիները ներթափանցում են մակերեսի


Թափանցիկ ջերմային գմբեթներ․ ինչո՞ւ ընտրել PVC գմբեթ

Թափանցիկ ջերմային գմբեթներ․ ինչո՞ւ ընտրել PVC գմբեթ

Ինչո՞ւ ընտրել թափանցիկ ջերմային գմբեթ



Թափանցիկ ջերմամեկուսիչ գմբեթները (PVC-ՊՎՔ) ստեղծում են լուսավոր և ջերմամեկուսացված միջավայր, որը պահպանում է ջերմությունը և պաշտպանում քամուց ու տեղումներից։


Ճկվող պատուհաններ տեռասաների և վերանդաների համար․ օգտագործման սեզոնային տարբերակներ

Ճկվող պատուհաններ տեռասաների և վերանդաների համար․ օգտագործման սեզոնային տարբերակներ

Ճկուն պատուհանների համակարգերը՝ ծալողի ապակիները, սահող/ծալվող փեղկերը, թեքվող ու շրջվող մեխանիզմները և փափուկ ՊՎՔ վարագույրները, թույլ են տալիս անհրաժեշտության դեպքում կարգավորել


Ալյումինե՞, թե՞ PVC դռներ եվ պատուհաններ Հայաստանի կլիմայական պայմաններում. ջերմության կորուստ, ձայնամեկուսացում եվ արժեք

Ալյումինե՞, թե՞ PVC դռներ եվ պատուհաններ Հայաստանի կլիմայական պայմաններում. ջերմության կորուստ, ձայնամեկուսացում եվ արժեք

Ալյումինե՞, թե՞ PVC դռներ և պատուհաններ․ որն է ավելի հարմար Հայաստանի կլիմային։ Կարճ պատասխան․ Հայաստանի համար առավել պրագմատիկ լուծումը PVC


Խլացված պատուհաններ աղմկոտ փողոցների համար․ OITC թե՞STC, արդյունավետ լուծումներ

Խլացված պատուհաններ աղմկոտ փողոցների համար․ OITC թե՞STC, արդյունավետ լուծումներ

Քաղաքային աղմուկը միայն «բարձր» ձայները չեն. դա նաև ցածր հաճախականությամբ ձայներն են՝ ավտոբուսների, բեռնատարների, ինքնաթիռների ու շինարարությունների։


12345 ››