Միջսենյակային դռների տեսակները. դրանց առավելություններն ու թերություններըՄիջսենյակային դռները ինտերիերում բավական կարևոր դեր են կատարում: Միջսենյակային դռներ ընտրելիս, սակայն, հաճախ կարելի է շփոթվել, քանի որ դրանց տեսականին շատ մեծ է․ տարբերվում են որակով, ձևով և գույներով:
Փայտե դռները շատ գեղեցիկ և կոկիկ տեսք ունեն: Դրանք արտադրվում են հատուկ ընտրված սոճիների և սաղարթախիտ ծառերի չորսուներից: Այս տեսակի միջսենյակային դռների առավելություններից արժե նշել հետևյալները՝
Իսկ թերություններ, որպես այդպիսին, փայտե դռները չունեն, կարելի է միայն նշել
գինը, քանի որ հիմնականում թանկարժեք են լինում:
Պանելային դռները միջսենյակային դռների բավականին տարածված տեսակ են: Սրանք արտադրվում են ինչպես բնական, այնպես էլ համակցված նյութերից: Այս տեսակի դռների արտադրության գործընթացքում կիրառվում է այնպիսի տեխնոլոգիա, որը չի պահանջում սոսնձի օգտագործում: Դրա փոխարեն օգտագործվում են բութակային միացություններ: Առավելություններն են՝
Ժամանակակից շուկայում առանձնահատուկ ժողովրդականություն են վայելում լամինատե միջսենյակային ՊՎՔ (պոլիմեր) դռները: Սրանք մատչելի տարբերակներ են, հասանելի են բնակչության լայն շերտերին: Այս միջսենյակային դռները պատված են հատուկ թաղանթով, որի շնորհիվ էլ ունեն շատ մեծ առավելություն՝ դիմացկունություն ամեն տեսակի հարվածների նկատմամբ: Այս տեսակի դռների առավելություններն են՝
Շպոնային դռները միջսենյակային դասական դռներ են, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն: Արտադրվում են հիմնականում բնական նյութերից: Դռների ամբողջ մակերեսը երեսպատվում է նրբատախտակով, որը դեկորատիվ դեր է կատարում: Այս տեսակի դռների առավելություններից կարելի է նշել՝
Այս միջսենյակային դռների բացասական կողմերից են ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ գերզգայունությունը և խոցելիությունը՝ մեխանիկական վնասվածքների հանդեպ:
Ապակե դռները ինտերիերի ձևավորման ժամանակակից տարբերակներ են: Արտադրվում են տարբեր տեսակի ապակիներից՝ 7.0-9.0 մմ հաստությամբ: Այս տեսակի դռներն ունեն բավական շատ առավելություններ՝
Մետաղապլաստե դռները հիմնականում արտադրվում են ՊՎՔ պրոֆիլներից՝ ամրացված մետաղյա թիթեղներից: Դրանք առանձնանում են իրենց ամրությամբ, որը ստանում են արտադրական հատուկ պոլիմերային տեխնոլոգիայի շնորհիվ: Այսպիսի դռների առավելություններն են՝
|
Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրներըՑանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։ |