Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ինչպե՞ս խնամել լոգախցիկը

Ինչպե՞ս խնամել լոգախցիկը
Լոգախցիկի մաքրումն ամենօրյա աշխատանք է, որի համար կարևոր է ճիշտ տեղեկացվածությունը՝ առավելագույն արդյունք ստանալու համար։

Լոգախցիկի կեղտոտման պատճառները


Լոգախցիկի աղտոտման հիմնական պատճառը խողովակների ջուրն է, որը պարունակում է բնական հանքանյութեր և աղեր, ինչի հետևանքով վաղ թե ուշ խցիկում առաջանում է նստվածք։ Աղտոտման այլ պատճառներից են նաև՝

  • օճառի կամ այլ լվացող միջոցների մնացորդները,
  • փոշու նստվածքը և այլն։

  • Լոգախցիկի մաքրման արդյունավետ մեթոդները


    Լոգախցիկը մաքրելիս առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ նյութից է այն պատրաստված: Լոգախցիկի «կյանքի» ժամկետը կարելի է երկարեցնել՝ կանոնավոր կերպով հետևելով այս պարզ խորհուրդներին․

  • Պարբերաբար չորացրեք լոգախցիկի դռները, պատերը, ապակիները;
  • Ապակու վրա փոշու նստվածքը նվազեցնելու համար մակերեսը կաող եք մաքրել պատուհաններ լվացող հեղուկով;
  • Օգտագործեք կիտրոն կամ կիտրոնաթթու (150 մլ ջրի դիմաց), ինչը կօգնի ազատվել կրաքարից: Խառնուրդը պետք է հավասարաչափ ցողել ու թողնել (ողողում չի պահանջվում);
  • Որպես անվտանգ մաքրող միջոց խորհուրդ է տրվում ատամի մածուկը․ քսեք այն էմալապատ մակերեսին և մաքրեք խոնավ շորով;
  • Քացախը (ջուր-քացախ՝ 1:1) լավ է աշխատում որպես ցնցուղի ախտահանիչ միջոց․ խորհուրդ է տրվում՝ շաբաթը մեկ անգամ։
  • Սոդան և ջրածնի պերօքսիդը կարող են պայքարել բորբոսի դեմ։ Սոդան պետք է քսել բորբոսային մակերեսին, այնուհետև սրբել 3%-անոց ջրածնի պերօքսիդով։ Հաջորդիվ մաքրել արդեն մշակված մակերեսը:

  • Լոգախցիկի մաքրման լավագույն միջոցները


    Խանութներն առաջարկում են լոգախցիկների խնամքի միջոցների մեծ տեսականի․

  • Cif սպիտակեցնող խիտ միջոցը՝ բուրավետ էֆեկտով;
  • Tilex-ն ունի հակաբակտերիալ ազդեցություն, չի պահանջում ողողում (ինչը կարևոր է;
  • Acrylan-ը նախատեսված է կրաքարի շերտը, ժանգն ու կեղտը հեռացնելու համար։

  • Լոգախցիկի մաքրման միջոց ընտրելիս ուշադրություն դարձրեք պարունակությանը (չպետք է պարունակի ացետոն, սպիրտ, ամոնիակ): Բնական բաղադրիչների հիման վրա պատրաստված Astonish-ը, օրինակ, արդյունավետորեն հեռացնում է ժանգը, ճարպային նստվածքները:

    Օգտակար խորհուրդներ խնամքի վերաբերյալ


  • Lոգախցիկը մաքուր պահելու ամենահուսալի միջոցը կանոնավոր մաքրումն է (յուրաքանչյուր լողանալուց հետո):
  • Հետքեր չթողնող մելամինե սպունգը հարմար է կրաքարի նստվածքի ամենօրյա կանխարգելման համար:
  • Շաբաթը մեկ անգամ իրականացնել խցիկի ընդհանուր մաքրում (օգտագործելով հատուկ միջոցներ):
  • Օգտագործեք հիդրոֆոբ ծածկող նյութեր, որոնց պարունակության մեջ առկա զանազան նյութերի շնորհիվ ջուրն ու կեղտը նստած չեն մնում մակերեսին, պաշտպանում են օճառի և այլ նստվածքներից։

  • ԱԼՊ ապակե լոգախցիկները պատրաստվում են այնպիսի որակյալ նյութերով, որոնք դիմակայուն են նստվածքների ու կեղտի նկատմամբ, մասնավորապես, բացվող դռներով լոգախցիկները հավաքվում են եվրոպական ատադրության ինքնամաքրվող ապակիներով, որոնց խնամքը մեծ ջանքեր չի պահանջում։



    Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

    Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

    Գրիլյատո առաստաղները իրենց վանդակավոր դիզայնով ներկայացնում են էսթետիկ նրբագեղության և ֆունկցիոնալ գործնականության համադրություն ժամանակակից ինտերիերում։


    Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

    Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

    Վերջին տարիներին մինիմալիստական ոճն իր հաստատուն տեղն է գտել տան ինտերիերի մեջ, նաեւ` լոգարանի դիզայնում։ Այս հոդվածում մենք կուսումնասիրենք նոր տենդենցների ազդեցությունը


    Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

    Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

    Երբ խոսք է գնում ինտերիերի դիզայնի մասին, ապա յուրաքանչյուր տարր վճռորոշ դեր կարող է խաղալ տարածքի ընդհանուր գեղագիտական ձևավորման գործում:


    Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

    Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

    Ինտերիերի դիզայնի անընդհատ զարգացող աշխարհում ամենամեծ մարտահրավերներից մեկը կոնֆիդենցիալության ու թափանցիկության միջև նուրբ հավասարակշռության ստեղծումն է։ Մենք բոլորս


    Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

    Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

    Ցանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։


    12345 ››