Ինչու՞ է անհրաժեշտ ձմռանը պատուհանների վրայից հեռացնել միջատների ցանցերըՄիջատների ցանցը հիանալի միջոց է զանազան միջատներից, փոշուց և այլնից պաշտպանվելու համար:
Մետաղապլաստե պատուհանների մեծ մասն ի սկզբանե
հագեցած է ցանցերով,
և շատերին հետաքրքրում է, թե արդյո՞ք դրանք պետք է հեռացնել ձմռանը:
Նյութը, որից պատրաստվում է շրջանակը, ցածր ջերմաստիճանի բացասական ազդեցության հետևանքով ենթարկվում է դեֆորմացիայի։ Թեթև կոմստրուկցիան ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով կրող է վնասվել, ծածկվել միկրոճաքերով և հետագայում դառնալ անօգտագործելի։ Հնարավոր են նաև անուղղելի ծռմռվածություններ ցանցի փակցման անկյուններում։
Միջատների ցանցերը ցածր դիմադրողականություն ունեն սառնամանիքի, մթնոլորտային ճնշումների նկատմամբ։ Արդյունքում ցանցը կարող է անօգտագործելի դառնալ ձյան կամ սառցե նստվածքի պատճառով: Իսկ ուժեղ քամիների ժամանակ այն կարող է պոկվել կարկասից և կորցնել ամբողջականությունը։
Ցանցի հեռացումը կկանխի ձյան հավաքումն ու աղբի կուտակումը։ Իսկ ձմեռային տեղումները կարող են վնասել ոչ միայն ցանցը, այլև պատուհանը:
Մոծակների ցանցը կարող է նվազեցնել բնական լուսաթափանցելիությունը, հետևաբար, ևս մեկ պատճառ՝ այն հեռացնելու։ Ցանցի հեռացումը կբարձրացնի արևային լույսի հասանելիությունը տարածք:
Ցանցը պահելուց առաջ պետք է լվանալ և մանրակրկիտ չորացնել։ Փաթեթավորման համար ավելի լավ է օգտագործել համապատասխան չափի տոպրակ կամ պատյան։ Ցանցը պետք է պահել հորիզոնական դիրքով (կոնստրուկցիայի ձևը պահպանելու համար) տաք, ջեռուցվող սենյակում, բայց հեռու՝ ջեռուցման սարքերից:
Ձմեռային սեզոնին միջատների ցանցերը կարելի է թողնել պատուհանների վրա, եթե դրանք հավաքվում են գլանափեղկի մեջ՝ պայմանավորված այդ տեսակի ցանցերի դիզայնի առանձնահատկություններով։ Կարելի է չհեռացնել նաև ալյումինե շրջանակով ցանցերը, որոնք իրենց հուսալի և դիմացկուն հատկությունների շնորհիվ կարողանում են դիմակայել նույնիսկ ամենաանբարենպաստ արտաքին գործոններին։
Ձմռան սեզոնին, հեռացնելով միջատների ցանցը, դուք ոչ միայն կերկարացնեք դրա կյանքը, այլև ավելի շատ արևի լույս կապահովեք ձեր սենյակում:
ALP խանութ-սրահներն առաջարկում են պատուհանների համար նախատեսված միջատների ցանցերի լայն տեսականի, այդ թվում՝ ձմռան համար նախատեսված պլիսե կամ ռուլոնային հակամիջատային ցանցեր, մատչելի գներով:
|
Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրներըՑանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։ |