Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast

Ինչու՞ է անհրաժեշտ ձմռանը պատուհանների վրայից հեռացնել միջատների ցանցերը

Ինչու՞ է անհրաժեշտ ձմռանը պատուհանների վրայից հեռացնել միջատների ցանցերը
Միջատների ցանցը հիանալի միջոց է զանազան միջատներից, փոշուց և այլնից պաշտպանվելու համար: Մետաղապլաստե պատուհանների մեծ մասն ի սկզբանե հագեցած է ցանցերով, և շատերին հետաքրքրում է, թե արդյո՞ք դրանք պետք է հեռացնել ձմռանը:

Ցանցի շրջանակի դեֆորմացիա


Նյութը, որից պատրաստվում է շրջանակը, ցածր ջերմաստիճանի բացասական ազդեցության հետևանքով ենթարկվում է դեֆորմացիայի։ Թեթև կոմստրուկցիան ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով կրող է վնասվել, ծածկվել միկրոճաքերով և հետագայում դառնալ անօգտագործելի։ Հնարավոր են նաև անուղղելի ծռմռվածություններ ցանցի փակցման անկյուններում։

Ցանցի մակերեսի հնարավոր վնասվածք


Միջատների ցանցերը ցածր դիմադրողականություն ունեն սառնամանիքի, մթնոլորտային ճնշումների նկատմամբ։ Արդյունքում ցանցը կարող է անօգտագործելի դառնալ ձյան կամ սառցե նստվածքի պատճառով: Իսկ ուժեղ քամիների ժամանակ այն կարող է պոկվել կարկասից և կորցնել ամբողջականությունը։

Ձյան և աղբի կուտակում ցանցի և պատուհանի արանքում


Ցանցի հեռացումը կկանխի ձյան հավաքումն ու աղբի կուտակումը։ Իսկ ձմեռային տեղումները կարող են վնասել ոչ միայն ցանցը, այլև պատուհանը:

Լուսավորության մակարդակ


Մոծակների ցանցը կարող է նվազեցնել բնական լուսաթափանցելիությունը, հետևաբար, ևս մեկ պատճառ՝ այն հեռացնելու։ Ցանցի հեռացումը կբարձրացնի արևային լույսի հասանելիությունը տարածք:

Ինչպե՞ս պահպանել միջատների ցանցը


Ցանցը պահելուց առաջ պետք է լվանալ և մանրակրկիտ չորացնել։ Փաթեթավորման համար ավելի լավ է օգտագործել համապատասխան չափի տոպրակ կամ պատյան։ Ցանցը պետք է պահել հորիզոնական դիրքով (կոնստրուկցիայի ձևը պահպանելու համար) տաք, ջեռուցվող սենյակում, բայց հեռու՝ ջեռուցման սարքերից:

Ո՞ր ցանցերը կարելի է թողնել ձմռանը


Ձմեռային սեզոնին միջատների ցանցերը կարելի է թողնել պատուհանների վրա, եթե դրանք հավաքվում են գլանափեղկի մեջ՝ պայմանավորված այդ տեսակի ցանցերի դիզայնի առանձնահատկություններով։ Կարելի է չհեռացնել նաև ալյումինե շրջանակով ցանցերը, որոնք իրենց հուսալի և դիմացկուն հատկությունների շնորհիվ կարողանում են դիմակայել նույնիսկ ամենաանբարենպաստ արտաքին գործոններին։

Ձմռան սեզոնին, հեռացնելով միջատների ցանցը, դուք ոչ միայն կերկարացնեք դրա կյանքը, այլև ավելի շատ արևի լույս կապահովեք ձեր սենյակում:
ALP խանութ-սրահներն առաջարկում են պատուհանների համար նախատեսված միջատների ցանցերի լայն տեսականի, այդ թվում՝ ձմռան համար նախատեսված պլիսե կամ ռուլոնային հակամիջատային ցանցեր, մատչելի գներով:



Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

Գրիլիատո առաստաղներ․ ունիվերսալ և էլեգանտ

Գրիլյատո առաստաղները իրենց վանդակավոր դիզայնով ներկայացնում են էսթետիկ նրբագեղության և ֆունկցիոնալ գործնականության համադրություն ժամանակակից ինտերիերում։


Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

Լոգախցիկի դիզայնի մինիմալիստական ​​միտումները. Ֆունկցիոնալության և ոճի համադրություն

Վերջին տարիներին մինիմալիստական ոճն իր հաստատուն տեղն է գտել տան ինտերիերի մեջ, նաեւ` լոգարանի դիզայնում։ Այս հոդվածում մենք կուսումնասիրենք նոր տենդենցների ազդեցությունը


Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

Փակ դռների ետևում. ուսումնասիրելով միջսենյակային դռների դիզայնի վերջին միտումները

Երբ խոսք է գնում ինտերիերի դիզայնի մասին, ապա յուրաքանչյուր տարր վճռորոշ դեր կարող է խաղալ տարածքի ընդհանուր գեղագիտական ձևավորման գործում:


Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

Կոնֆիդեցիալության ստեղծում ոճի միջոցով․ Նորարարական լուծումներ ապակե միջնորմների համար

Ինտերիերի դիզայնի անընդհատ զարգացող աշխարհում ամենամեծ մարտահրավերներից մեկը կոնֆիդենցիալության ու թափանցիկության միջև նուրբ հավասարակշռության ստեղծումն է։ Մենք բոլորս


Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրները

Ցանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։


12345 ››