Պլաստիկ պատուհանների վակումային միջադիրների տեսակներըՊատուհանի կոնստրուկցիայի պարտադիր մաս է կազմում միջադիրը կամ ամրակցիչը։ Էլաստիկ, բայց բավականին ամուր այս բաղադրիչն ապահովում է
ապակեփաթեթի ամուր տեղակայումը պատուհանի շրջանակի մեջ:
Դրանք հատուկ նյութեր են, որոնք օգտագործվում են պատուհանները օդից և խոնավությունից պաշտպանելու համար: Օգտագործվում են պատուհանի շրջանակի և ապակեփաթեթի արանքում տեղադրելու համար, որպեսզի դրսի օդը և խոնավությունը չներթափանցեն սենյակ: Հերմետիկ ռետինե միջադիրները օգնում են պահպանել ներսի կայուն ջերմաստիճանը և պաշտպանում տարածքը փողոցի աղմուկից, նաև կանխում են պատուհանների շրջանակների կեղտոտումն ու մաշումը:
Դրանք ամենադիմացկուն և ամուր տարբերակներն են․ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք արտաքին միջավայրի ու խոնավության նկատմամբ ունեն բարձր կայունություն։ Ռետինե և կաուչուկից միջադիրներն օժտված են մեծ ճկունությամբ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հարմարվել ջերմաստիճանի փոփոխություններին և պատուհանի շրջանակի դեֆորմացիաներին: Այդ հատկության շնորհիվ դրանք դիմանում են բարձր և ցածր ջերմաստիճանում, ինչպես նաև՝ բարձր խոնավությամբ գոտիներում։
Սիլիկոնե միջադիրները կամ վակումային ամրակցիչները ևս ունեն բարձր դիմադրողականություն արտաքին ագրեսիվ միջավայրի և խոնավության նկատմամբ, բայց ավելի քիչ ճկուն ու դիմացկուն են, քան փրփրապոլիուրեթանային նյութերը։
Դրանք ևս պատուհանները օդից և խոնավությունից պաշտպանելու համար են։ Պատրաստվում են հիմնականում պոլիէթիլենից, ներսում՝ փրփրապոլիուրեթանի կամ պոլիուրեթանի որոշակի պարունակությամբ: Վերջիններիս շնորհիվ նյութը դառնում է ավելի ամուր ու դիմացկուն, քան պարզապես պոլիէթիլենն է, և ապահովում են ավելի արդյունավետ պաշտպանություն խոնավության ու օդի հոսանքների նկատմամբ։ Այս տիպի ամրակցիչներն ունեն նաև բարձր դիմադրողականություն ձգման և ճկման նկատմամբ, ինչն օգնում է ադապտացվել ջերմաստիճանային փոփոխություններին և պատուհանի շրջանակի դեֆորմացիաներին:
Փոխարինումը իրականացվում է հետևյալ քայլերով․
ԱԼՊ խանութ-սրահներում առկա է պլաստիկ պատուհանների ռետինե վակումային միջադիրների լայն տեսականի: Անհրաժեշտության դեպքում ընկերության աշխատակիցներն իրենք են իրականացնում միջադիրների (ամրակցիչների) փոխարինումը՝ ընդունելի պայմաններով և մատչելի գներով:
|
Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրներըՑանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։ |