Տրիպլեքս ապակեփաթեթներ Բազմաշերտ ապակեփաթեթներից առավել էներգախնայող և ձայնամեկուսիչ է համարվում տրիպլեքսը: Այն ունենում է երկու կամ ավելի շերտ։
Ապակու հավելյալ շերտը և ապակիների միջև օդային տարածությունը օգնում են բարելավել ջերմամեկուսացումը և նվազեցնում աղմուկի թափանցելիության մակարդակը: Այս տեսակի ապակեփաթեթի օգտագործումը բարձրացնում է կառույցների էներգաարդյունավետությունը, և հատկապես օգտագործվում է ցուրտ կլիմայական պայմաններով տարածքներում:
Տրիպլեքս ապակեփաթեթները օգտագործվում են տարբեր կառույցներում․
Քանի որ տրիպլեքս պատուհաններն ունեն ձայնամեկուսացման բարձր մակարդակ, օգտագործվում են նաև քաղաքի բանուկ հատվածներում գտնվող կառույցներում:
1. Բարելավված ջերմամեկուսացում - Քանի որ տրիպլեքսը լրացուցիչ շերտ է, որը ավելացված է ապակեփաթեթին, նվազեցնում է էներգիայի կորուստը՝ բարձրացնելով էներգախնայողության մակարդակը:
2. Ձայնամեկուսացման հատկություններ - Հատուկ ձայնակլանիչ խեժերի շնորհիվ բարձրանում է ձայնամեսուցման մակարդակը 30-40 դԲ-ով:
3. Դիզայներական տեսք - Համադրելով տարբեր հաստության ապակիներ ու թաղանթներ՝ կարող ենք ապահովել ոչ միայն ապակիների պաշտպանական ֆունկցիաները, այլև իրականացնել դիզայներական ամենահամարձակ գաղափարները:
4. Պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
5. Երկարակեցության և հուսալիության բարձր մակարդակ:
ԱԼՊ խանութ-սրահներում առկա է պատուհանների և ապակեփաթեթների մեծ տեսականի, որոնք առանձնանում են իրենց որակական հատկանիշներով՝ ապահովելով առավել հարմարավետություն։ Երևանի տարածքում առաքումն անվճար է։
|
Բացահայտեք Ձեզ համար ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթներն ու վարագույրներըՑանկանու՞մ եք արդիականացնել Ձեր տարածքը բազմակողմանի, դիմացկուն և ոճային լուծումներով: Այլ բան մի՛ փնտրեք: Ներկայացնում ենք պրեմիում դասի ՊՎՔ ճկվող պատուհանները, գմբեթները։ |