
1․ Դուռը դժվարությամբ է շարժվում
Հնարավոր պատճառներ․
- Կեղտ կամ աղբ դռան ռելսերում
- Մաշված կամ վնասված անվակներ (ռոլիկներ)
- Անսարք կամ շեղված (ծռված) ռելսեր
Ինչպես լուծել․
- Մաքրեք ռելսերը․ Վակումով կամ փափուկ խոզանակով հեռացրեք տեսանելի փոշին, կեղտն ու աղբը, այնուհետև սրբեք ռելսերը թույլ օճառաջրով։
- Քսուք օգտագործեք․ Սահուն աշխատանք ապահովելու համար օգտագործեք սիլիկոնային հիմքով քսուք։
- Ստուգեք և փոխարինեք անվակները․ Զննեք դրանք մաշվածության կամ վնասվածքի տեսանկյունից։ Անհրաժեշտության դեպքում փոխարինեք՝ կարգավորելով բարձրությունը այնպես, որ դուռը հեշտությամբ սահի։

2․ Դուռը խցանվում է կամ ամբողջությամբ չի փակվում
Հնարավոր պատճառներ․
- Շեղված կամ ծռված ռելսեր
- Դռան վահանակների սխալ դիրքավորում
- Մաշված կամ վնասված անվակներ կամ գլաններ
Ինչպես լուծել․
- Կարգավորեք դռան վահանակները․ Նրբորեն բարձրացրեք և ճիշտ տեղադրեք դուռը ռելսի վրա։ Անվaկների բարձրության պտուտակների օգնությամբ հասեք ճիշտ դիրքավորմանը։
- Ուղղեք ռելսերի ծռված հատվածները․ Թեթև ծռվածքները կարելի է ուղղել սեղմակներով։ Եթե վնասը լուրջ է, անհրաժեշտ կլինի փոխարինել ռելսը։
- Փոխարինեք անվակները․ Եթե դուռը շարունակում է խցանվել, հնարավոր է՝ անվակները կամ գլանները մաշվել են։ Փոխարինումը կլուծի խնդիրը։
3․ Դուռը աղմկում է շարժվելիս
Հնարավոր պատճառներ․
- Քսուքի պակաս
- Կեղտ կամ մանր մասնիկներ ռելսերում
- Վնասված անվակներ կամ ամրակներ
Ինչպես լուծել․
- Մաքրեք և քսեք ռելսերն ու անվակները․ Լիարժեք մաքրելուց հետո քսեք սիլիկոնային քսուք՝ սահուն և հանդարտ աշխատանք ապահովելու համար։
- Ստուգեք մեխանիզմները․ Փոխարինեք վնասված անվակները, ամրացրեք թուլացած պտուտակները կամ ամրակները։

4․ Քամին ներս է փչում կամ ջերմամեկուսացումը վատ է
Հնարավոր պատճառներ․
- Վնասված գծակնիք (փրփուրե կամ ռետինե շերտ)
- Դռան սխալ դիրքավորում՝ բացեր ստեղծելով
- Մաշված կնիքներ կամ պարուրակներ
Ինչպես լուծել․
- Փոխարինեք գծակնիքները․ Հեռացրեք մաշված կամ ճաքած շերտերը, տեղադրեք նոր կպչուն գծակնիքներ՝ փրփուրե կամ ռետինե նյութից։
- Կարգավորեք դռան դիրքը․ Համոզվեք, որ դուռը ճիշտ է նստած ռելսի վրա՝ անհրաժեշտության դեպքում կարգավորելով անվակները։
- Ստուգեք և փոխարինեք ռետինե կնիքները․ Զննեք դռան եզրերի ամբողջ երկայնքով և փոխարինեք մաշված կամ բացված կնիքները՝ ջերմամեկուսացման համար։
5․ Փականը չի աշխատում կամ խցանվում է
Հնարավոր պատճառներ․
- Փականի սխալ դիրքավորում
- Փոշու կուտակում փականի մեջ
- Վնասված փականային մեխանիզմ
Ինչպես լուծել․
- Մաքրեք և քսուքով փափկացրեք փականը․ Օրինակ՝ WD-40 քսուքը ներս ցողեք փականի մեջ և մի քանի անգամ բացեք-փակեք այն։
- Կարգավորեք դռան դիրքը․ Սխալ տեղադրված դուռը կարող է թույլ չտալ փականին աշխատել։ Կարգավորեք անվակները՝ ճիշտ համընկնում ապահովելու համար։
- Փոխարինեք փականը․ Եթե մաքրումն ու կարգավորումը չեն օգնում, փոխարինեք փականը՝ անվտանգություն ապահովելու համար։

6․ Ապակու շերտերի միջև խտացում է առաջանում
Հնարավոր պատճառ․
- Ռետինե կնիքի խախտում, որի պատճառով խոնավությունը ներթափանցում է շերտերի միջև
Ինչպես լուծել․
- Ցավոք, այս խնդրի միակ երկարաժամկետ լուծումը վնասված ապակու փոխարինումն է։ Դիմեք մասնագետների՝ ապակին վերանորոգելու կամ փոխարինելու համար՝ դռան արդյունավետությունը և տեսանելիությունն վերականգնելու նպատակով։
7․ Ապակե դռան վահանակը ճաքել կամ վնասվել է
Հնարավոր պատճառներ․
- Զարկի հետևանքով վնաս կամ ջերմային տարբերությունների ազդեցություն
- Սխալ տեղադրում
Ինչպես լուծել․
- Փոխարինեք ապակին․ Ճաքած կամ կոտրված ապակին պետք է անհապաղ փոխարինվի մասնագետների կողմից՝ անվտանգության և մեկուսացման նպատակով։

Սահող դռների խնամքի կանխարգելիչ խորհուրդներ․
- Պարբերաբար մաքրեք․ Ռելսերը և անվակները մաքուր պահելով՝ կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից։
- Քսեք մեխանիզմները․ Տարեկան առնվազն երկու անգամ օգտագործեք սիլիկոնային քսուք՝ հարթ և հանդարտ աշխատանք ապահովելու համար։
- Տարեկան զննում․ Ստուգեք անիվիկները, փականները, գծակնիքները և դռան հավասարեցումը՝ ժամանակին փոքր խնդիրներն ուղղելու և լուրջ վերանորոգումներից խուսափելու համար։
Երբ է անհրաժեշտ դիմել մասնագետի․
Չնայած սահող դռների բազմաթիվ խնդիրներ կարելի է լուծել ինքնուրույն, որոշ դեպքերում՝ օրինակ՝ լրջորեն վնասված ռելսերի, ճաքած ապակու կամ դռան զգալի շեղման դեպքում, անհրաժեշտ է մասնագիտական աջակցություն։ Փորձառու տեխնիկը կկարողանա ճիշտ ախտորոշել և անվտանգ վերացնել բարդ խնդիրները՝ ապահովելով դռան երկարաժամկետ և սահուն աշխատանք։
ALP-ում մենք տրամադրում ենք սահող դռների ճշգրտման, վերանորոգման և փոխարինման մասնագիտական ծառայություններ։ Մեր փորձառու մասնագետները կապահովեն ձեր դռների հուսալի, հարթ և անվտանգ աշխատանքը։
Կարդացեք ավելին ԱԼՊ դռների վերանորոգման և խնամքի ծառայությունների մասին կամ կապվեք մեզ հետ՝ մասնագիտական խորհրդատվություն ստանալու համար։