Անուն/Ազգանուն:

Էլ. փոստ:

Հարց:



 
ArtlenPlast
  • Սլայդ դռներ

    Ժամանակակից ինտերիերի դիզայներական լուծումներից են դարձել սլայդ դռները, որոնք հաջողությամբ կիրառվում են թե՛ բնակարաններում ու առանձնատներում, և թե՛ գրասենյակներում ու խոշոր առևտրային օբյեկտներում: Ըստ գործածության սլայդ դռները լինում են արտաքին ու ներքին. ներքին դռները սովորաբար լինում են միջսենյակային, դրանք նաև կատարում են միջնորմների դեր, իսկ արտաքին սլայդ դռները կիրառվում են առանձնատներում, խոշոր առևտրի կենտրոններում:
    Սլայդ դռները պատրաստվում են հատուկ թրծված, մշակված ապակուց կամ հայելուց: Վերջիններս շատ ամուր են, դժվարությամբ են կոտրվում, իսկ կոտրվելիս էլ սուր բեկորների չեն վերածվում: Հետաքրքիրն այն է, որ ապակուց պատրաստված լինելու շնորհիվ սլայդ դռներն ստեղծում են այնպիսի տպավորություն, ասես տարածությունը սահմանափակված չէ չորս պատերով: Բացի դրանից, սլայդ դռները բացվում են դեպի աջ կամ ձախ՝ խնայելով դեպի ներս կամ դուրս բացվելու համար հարկավոր տարածությունը:
    Սլայդ դռները լինում են միափեղկ և երկփեղկ, ընդ որում միափեղկ դռներն ավելի հարմար են փոքր բնակարաններին, իսկ երկփեղկ դռները՝ խոշոր շինություններին: 
    Սլայդ դռների առավելություններից մեկն էլ այն է, որ դրանք հեշտությամբ են տեղադրվում և լրացուցիչ շինարարական աշխատանքների կարիք չի լինում: 
    «Արտ Լեն Պլաստ» ընկերությունն առաջարկում է սլայդ դռներ (slayd drner) ցանկացած շինության և նպատակի համար, ընդունվում են նաև անհատական պատվերներ:

ALP Company: վիտրաժներ

Վիտրաժները դեկորատիվ ապակուց կոմպոզիցիաներ են, որոնցով լրացվում են պատուհանների և դռների բացվածքները, կամարները, ճակատային հատվածները, կոշտ պատերը, առաստաղները, լապտերները և այլն: Վիտրաժները սովորաբար պատրաստվում են զանազան գեղարվեստորեն նախշերով ու զարդաքանդակներով: Դրանք արտադրելիս օգտագործում են գունավոր կամ անգույն ապակիներ, ներկվում են նաև ամբողջ մակերեսով կամ մասնակիորեն հատուկ ապակե կամ կերամիկական ներկերով:

Կարդալ ավելին